3 վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակը կայուն է
Լեռնային Ղարաբաղում ուրբաթ օրը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով վիրավորված երեք հայ զինծառայողներից երկուսի վիճակը կայուն է, մեկինը՝ կայուն ծանր: Այդ մասին NEWSPRESS.am-ին փոխանցեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
«Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Երկրորդ զինծառայողի մոտ, որի վիճակը ևս ծանր է գնահատվում, դրական տեղաշարժ չկա»,-ասացին հոսպիտալից:
Ինչ վերաբերվում է 3-րդ զինծառայողին, ապա նրա վիճակը երեկվանից գնահատվում է նորմալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):Հուլիսի 7-ին հակառակորդի կողմից օգտագործված զինատեսակներից վիրավորումներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):