Միխայիլ Գորբաչովը կարևորել է Պուտին-Թրամփ հանդիպումը
ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դիտարկմամբ, միայն այն փաստոը, որ Պուտինն ու Թրամփը հանդիպել են՝ արդեն շատ բան է նշանակում:
Այդ մասին նա հայտնել է interfax.ru-ին տված իր հարցազրույցի ժամանակ:
«Միայն այն փաստը, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել, շատ բանի մասին է խոսում, հատկապես այն դեպքում, եթե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Բացի այդ, նաև այն հանգամանքը, որ հանդիպումից հետո Թրամփն իր դրական կարծիքն է հայտնել բանակցությունների արդյունքի վերաբերյալ, դա շատ լավ է: Նա դատարկ մարդ չէ. եթե նման կարծիք է հայտնում, ապա դա հրաշալի է»,-ասել է Գորբաչովը:
Միաժամանկ նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել շփումը, որպեսզի առաջին հանդիպման արդյունքները կողմերը կարողանան պահպանել, զարգացնել և ամրապնդել: