«Խնդրում եմ, իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք».տղամարդն իրեն նետել է կամրջից. Tert.am
Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Այսօր՝ ժամը 19։00-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդն իրեն ցած է նետել Երևանի Կիևյան կամրջից»,-ասաց նա։ Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։
Tert.am-ի տեղեկություններով՝ դիի մոտ նաև գրություն է հայտնաբերվել, համաձայն որի՝ ինքնասպանություն գործած քաղաքացին խնդրել է ոչ ոքի չմեղադրել. «Խնդրում եմ, իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք»։