Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
Ծիրանի օրհնությամբ Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
Սա արդեն 14-րդ, փառատոնն է: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 95 երկիր։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում Երևանում կլինեն ֆիլմերի ցուցադրություններ։ Այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կլինեն նաև վարպետության դասեր:
Նշենք, որ փառատոնը բացվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Այս արաողությունից հետո, արդեն երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը: ԱԱյն պատմում էր Պարսկաստանում Խասփուշների՝ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին։
Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին: