«Պարոն Մուկուչյան, ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ Բալասանյանին կարգեցիք քաղաքապետ»․ գյումրեցի պատգամավոր
«Գյումրիի ավագանու ընտրություններից հետո գյումրեցիներն ասում են՝ պարոն Մուկուչյան, ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ մեր 66 տոկոս ձայներն անտեսեցիք և 34 տոկոս ձայն ունեցող Սամվել Բալասանյանին կարգեցիք քաղաքապետ»:
Այսօր ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։
«Չեք կարծո՞ւմ, որ օրենքում պետք է փոփոխություններ արվեն»,- հարցրեց Գրիգորյանը։
Նրան ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ կարգելու որևէ խնդիր չկա, բոնուսային համակարգն է այդպիսին և բազմաթիվ երկրներ են այն օգտագործում իրենց պրակտիկայում: