Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ինչո՞ւ գյուղնախարարությունը երբեք չի կարողանում ճշմարտությունն ասել

Բուսաբուծությունը 16,8 տոկոսով է նվազել, պատճառը ցուրտ ու երկար ձմեռն էր։ Այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Իհարկե, ամենահեշտ գործն է մեղքը բնության վրա թողնելը, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Չնայած գործադրված ջանքերին՝ վերջին տարիներին ակնհայտ էր, որ Հայաստանը կերակրող տարածաշրջանում՝ Արարատյան դաշտում, բուսաբուծությունն անկում է ապրում։

Նախ խնդիր է ոռոգման ջուրը, որը կաթիլ-կաթիլ են տալիս, հետո արտեզյան ավազանի նվազման հարցը, երբ վերին հողաշերտն ավելի արագ է ցամաքում, և բույսերի ոռոգման համար ավելի շատ ջուր է անհրաժեշտ. ըստ հաշվարկների՝ մոտ 30 տոկոս:

Հաջորդ խնդիրը թանկ սերմերն են ու սածիլները, ոչ այդքան մատչելի պարարտանյութը և բուժանյութը։ Խնդիրներից է բերքի իրացումը, մթերման ոլորտում անարդարությունը և խաբեությունը․ բնական գործոններին գումարվում են մարդկային գործոնները: Արդյունքում՝ բուսաբուծության անկման մասին արդեն անհնար է չխոսել, սակայն պետք է ճշմարտությունը ասել։

Ի դեպ, երբ խոսվում է արտահանման ծավալների ավելացման մասին, ապա մոռանում են, որ այդ արտահանումը տեղի է ունենում ոչ թե հողագործի աշխատանքի, այլ մեծահարուստների ջերմոցների աշխատանքի շնորհիվ․ շատ-շատերն այլևս անգամ ջերմոց չեն կարողանում մշակել, արտահանման մասին խոսք չկա։ Միակ միրգը, որի արտահանմանն իսկապես մասնակցում է հողագործը՝ ծիրանն է, փոքր տոկոսով՝ կեռասը և շատ քիչ քանակով բանջարեղեն, իսկ գյուղմթերքի արտահանման առյուծի բաժինը տեղի է ունենում՝ շնորհիվ խոշոր հողատերերի։

Գուցե դա է պատճառը, որ արտահանման ծավալները զգալի չեն ավելանում․ հողագործը պարզապես չի մասնակցում արտահանմանը։ Սակայն դեռ հարց է՝ արդյոք 16,8 տոկոսո՞վ է նվազել բուսաբուծությունը, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ գյուղոլորտում թիվ նկարելն օդ շնչելուց էլ հեշտ է․ գրչի մեկ հարված, և բուսաբուծությունն աճում է, գրչի մեկ հարված, և արտահանումը հասնում է աստղաբաշխական թվերի։

Ելնելով այս տրամաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ հայրենի բուսաբուծությունն այնքան է ընկել, որ այդ մասին անհնար է չխոսելը, սակայն պատճառների մասին ևս խոսել է պետք և գոնե մեկ անգամ ասել ճշմարտությունը՝ մենք չենք կարողանում կազմակերպել նպատակային ոռոգում, մենք չենք աջակցում հողագործներին, հողի հարկը, ոռոգման ջրի վարձավճարներն այնքան բարձր են, որ անգամ բերքից հետո տակը դատարկ է մնում, և այդ է պատճառը, որ տարեցտարի ավելանում են չմշակվող հողատարածքները։

Կարո՞ղ է այսքանն ասել Իգնատի Առաքելյանը, իհարկե, կարող է, սակայն կառավարող համակարգը թույլ չի տալիս։

NEWSPRESS.am