Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այդ մասին հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։