Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԽերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվելՈւկրաինան անօդաչուներով լայնածավալ հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելՇատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետՄասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Քաղաքականություն

Բազմակարծության և գունագեղության հուշարձանը գնում է արձակուրդ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, ասում են, հեռանում է պաշտոնից, որքան էլ զարմանալի է։ Երկար տարիներ նա կոմունիստ էր՝ մինչև անկախությունը, անկախությունից հետո նա ՀՀՇ-ական էր, 1996թ-ից սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, 2008 թվականից հետո երդվյալ ՀՀԿ-ական էր։

Ի դեպ, նորանկախ Հայաստանի առաջին ԱԺ ընտրություններում հմուտ կոմունիստն իր հայրենի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղը բերեց կապեց Գառնի համայնքին, որտեղից էր իր կինը և այդպիսով կնոջ հարազատների անվերապահ ջանքերով դարձավ պատգամավոր։

90-ականներին այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես ՀՀՇ-ն երկրի երեսից ջնջեց կոմունիստներին, իսկ Գագիկ Հարությունյանին նշանակեցին ՀՀ գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ փոխնախագահ, նա նաև հասցրել է կատարել վարչապետի պարտականություններ, իսկ 1996 թվականից մինչև այսօր դեռևս Սահմանադրական դատարանի նախագահն է։

Նա հավանություն է տվել այս տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրություններին, որոնք, ինչպես գիտենք, խախտումներով են անցել։ Ինչպես ասում են՝ մեկ տեղը տեղին ընտրություն չենք ունեցել, իսկ ՍԴ-ն բոլոր ընտրությունները ճանաչել է արդար, թափանցիկ, վավեր, օրինական, երևի հայերենի բառարանում այլ համապատասխան բառ չկա, որ ցույց տա, թե ինչ օճառով են ՍԴ-ում հանգամանալից լոգանք ընդունում։

Այսքանից հետո, երբ մի քանի կուսակցություն փոխեց, երբ մի քանի անբարո ընտրություն բարոյական հռչակեց, այժմ էլ գնում է պատվավոր հանգստի և անբիծ կենսագրությամբ․ ահա այսպիսի տարօրինակ երկրում ենք ապրում։

Ի դեպ, կարողացավ խնամի-ծանոթ-բարեկամական կապերով ամրապնդել իր և իր ընտանիքի դիրքերը և այսքանից հետո է նա լքում «պոստը», թե չէ երաշխիք չկա, որ վաղը կամ մյուս օրը Գագիկ Հարությունյանի բոլոր-բոլոր մեղքերի համար նրան դատարանի դուռը կհասցնեն, կարճ ասած՝ նա իրեն ապահովագրել է։

Հետո էլ ասում են՝ մեր երկրում գույնզգույնների գործունեությունը և բազմակարծությունը չի ապահովվում, Գագիկ Հարությունյանն այն անձն է, ով փայլել է ծիածանի բոլոր գուներով, հայտնել է իրարամերժ և միմյանց հակասող կարծիքներ և նա ՀՀ միակ ՍԴ նախագահն էր։ Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել․ ինչպես ասում էին հայտնի ֆիլմում, պարզվում է՝ լավ էլ պատահում է։

NEWSPRESS.am