Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

«Ելք» խմբակցության ղեկավարը դիմել է Տարոն Մարգարյանին 

Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։ Հրապարակված դիմումի մեջ ներկայացված է, թե ինչու է թանկացումն անհիմն.

«Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճարը և 24.2 դրամ ԱԱՀ։ Այս հայտարարությունը առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ինչը մեր համոզմամբ արդարացի է և հիմնավոր։ Ակնհայտ է, որ ՓԲԸ-ի գործունեության բնույթը և ձևը համայնքային սեփականություն դառնալուց ի վեր փոփոխություն չի կրել և եթե SMS ծառայության միջոցով վճարումները շարունակում է սպասարկել նույն օպերատորը, ապա միջնորդավճարի բեռը քաղաքացիների վրա դնելը չի կարող հիմնավորված լինել։ Նույն ծանուցման մեջ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն նշում է, որ կայանատեղի վճար առանց միջնորդավճարի կատարելու համար քաղաքացիները պետք է օգտվեն ավտոկայանատեղիներին կից վճարահաշվարկային տերմինալներից։

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման 7-րդ մասի առաջին ենթակետի բոլոր ավտոկայանատեղերը պետք է կահավորված լինեն տուրքի գանձնման միջոցներով (տվյալ դեպքում վճարահաշվարկային տերմինալներով): Վստահեցնում եմ, որ շրջայցի դեպքում կվերհանվեն բազմաթիվ ավտոկայանատեղիներ, որտեղ առկա չէ վճարահաշվարկային տերմինալ, ուստի մեկ ժամվա համար ամենահասանելի վճարման միջոցը մնում է SMS հաղորդագրությունը: Սա նշանակում է, որ կարճատև ժամանակահատվածի համար ամենատարածված և հասանելի միջոցը առհասարակ հենց SMS ծառայությունն է, որի թանկացումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու վարորդների վրա և էլ ավելի է խորացնելու «կարմիր գծերի» նկատմամբ հարատև դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկով հարկմանը, ապա այն հակասում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 4-ի ՀՕ-118 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին, համաձայն որի պետական տուրքի գումարը ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ։ Միևնույն ժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի հասկացությունը.

«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»:

Ավտոկայանատեղի վճարը սահմանվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքով, ինչը վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման։

Հիմք ընդունելով վերոգրյալը, Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ չեղարկելու սույն թանկացումը վարորդների համար, առաջարկելով հետևյալը.

– Ինչպես նախկինում օպերատորի միջնորդավճարը ներառել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի գործունեության ծախսային հոդվածներում դիտարկելով սույն միջնորդավճարը որպես միջոց՝ տուրքի գանձման համար, ինչպես օրինակ վճարահաշվարկային տերմինալները կամ շրջիկ մեքենաները,

– Պարզել, թե նախքան «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի համայնքային սեփականության դառնալը, վճարվել է արդյոք ԱԱՀ ավտոկայանատեղի վճարի համար և միջոցներ ձեռք առնել համայնքային նշանակության տուրքը հիշյալ օրենքով ԱԱՀ-ից ազատելու համար»: