Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Բաքվի նոր ռազմավարությունը ՀՀ–ի դեմ. «Հյուծել» տնտեսապես և «բորբոքել» հակառուսականությունը

Բաքու է հասել ռուսական արդի զենքերի հերթական խմբաքանակը, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հայկական կողմերին զենքերի մրցավազքով «հյուծելու», ինչպես նաև հակառուսական ալիք բարձրացնելու` հայ–ռուսական հարաբերություններում սեպ խրելու քաղաքականությունը։

ՀՀ–ի դաշնակից` ՌԴ–ի կողմից Բաքվին զենք մատակարարելն առաջացնում է հայ հասարակության արդարացի բացասական արձագանք ու մեծացնում ռուսաֆոբ տրամադրությունները`հենց դա է Ադրբեջանի նպատակը` Երևան–Մոսկվա հարաբերություններում ստեղծել բացասական ֆոն` հասարակական կարծիքը ճնշելու է հայկական իշխանություններին ու նրանք սկսեն կամ խուսանավել`ՆԱՏՕ–ի հետ հարաբերություններ սերտացնելով` Մոսկվայից «կարմիր քարտ» ստանալու վտանգը հաշվի չառնելով, կամ հանդես գան ՌԴ–ի` Բաքվին զենք վաճառելու էլ ավելի սուր քննադատությամբ` կրկին ռուս–հայկական հարաբերություններում ստեղծելով բացասական ֆոն։ Բաքուն ռուսական կողմից կանխամտածված է զենք գնում` նրանք ունեն այնքան գումարներ`ի դեպ նաև գնում են այլ երկրներից, որ կարող են զենք գնալ անգամ Ասիա ու Ամերիկա մայրցամաքներից, Աֆրիկայից (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն և այլն), սակայն այդ զենքը գնում են ռուսական կողմից` Մոսկվան էլ մեծ սիրով այդ գործարքը անվանում է բիզնես(бизнес-ничего личного)։

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ հայ հասարակությանը` «տեսեք դարավոր բարեկամ ՌԴ–ը, ՀԱՊԿ–ի անդամ ու դաշնակից մեզ մեծ քանակությամբ զենք է վաճառում`արդի ու հզոր, որով էլ մենք հարվածում ենք Ղարաբաղին»։

Ինչևէ, Բաքուն զենքերի մեծ մասը չի կիրառելու ղարաբաղյան ճակատում` դա հնարավոր է միայն լայնածավալ ռազմական գործողությունների`երկարատև պատերազմի դեպքում, ինչին Բաքուն չի գնա`միլիարդավոր դոլարներ են ներդրվել նավթագազային, երկաթգծային նախագծերում, որտեղից սնվում է թե Ադրբեջանի բյուջեն, թե Ալիևի կլանը` նրանք «չեն կրակի սեփական ոտքին»` հայկական զինուժը շարքից կհանի բոլոր նավթագազային խողովակները, կհարվածի նավթային հանքավայրերին ու վերջ կդնի ադրբեջանական տնտեսություն կոչվածին։ Բաքուն այդ զենքերը գնում է` վերոնշյալ հայ–ռուսական հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև ՀՀ–ին ստիպելու առանց այն էլ սահմանափակ բյուջեից նոր գումարներ հատկացնել սպառազինությունների մրցավազքին դիմանալու համար` ՌԴ–ն էլ բավականին արտոնյալ գներով զենք է վաճառում ՀՀ–ին կամ այն տրամադրում որոշակի ժամկետում մարելու պայմանով` Երևանն ուժեղացնում է իր միակողմանի ռազմա–տեխնիկական կախվածությունը Մոսկվայից`ՌԴ–ին դա ձեռնտու է։

Բաքուն Ղարաբաղի դեմ կիրառելու է մանր և միջին սադրանքների քաղաքականությունը` զոհեր պատճառելով առաջնագծում`օգտագործելով թե անօդաչուները, թե հրթիռները` իսրայելական սփայք և այլն, ինչպես նաև դիպուկահարներին։

Հայկական առաջնագիծը ուժեղացվել է տարբեր միջոցներով`ապրիլյան քառօրյայում կիրառված անսպասելիության գործոնը`հանկարծակիի բերելու ռազմավարությունն արդեն չի աշխատի`հայկական կողմը բավականին մեծ խորությամբ տեսնում է Ադրբեջանի զորքերի տեղաշարժը`դրա համար նրանք փոքր ուժերով` ականանետերից, հրթիռներից, հրետանուց հարվածելու են և զոհեր պատճառելու` այո, հայկական կողմը տալիս է ասիմետրիկ պատասխան, սակայն Ադրբեջանի համար մարդկային, զինվորական ռեսուրսը «խնդիր չէ»` ոչնչացնում են իրենց ազգային փոքրամասնություններին, վարձկաններին, կամ էլ անգամ ադրբեջանցի` ազգությամբ, զինվորի զոհվելու դեպքում դա վերածում են հակահայկական շոուի`ատելություն սերմանելով հայերի հանդեպ` Ադրբեջանի հասարակությունը վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից` նրանց զինվորների մահվան պատճառով «մայդան» ակնկալել Բաքվի կենտրոնում ֆանտազիայի ժանրից է։

 

Արտյոմ Բալասանով