Լևոն Մարտիրոսյանը կփոխարինի Արմեն Եգանյանին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Եգանյանին ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան: