Ալիկ Արզումանյանը դեսպան նշանակվեց
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Ալեքսանդր Արզումանյանին նշանակել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)»,- ասված է ստորագրված հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: