Արագածոտնի մարզպետը վաղը կազատվի աշխատանքից
Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրաժարականի դիմումը։ Հարցի մասին կզեկուցի Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է կառավարության որոշման նախագծում: