Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Նոր դրամ՝ նոր նկարով․ իմա՞ստը․․․

Կենտրոնական բանկը որոշել է փոխել ՀՀ թղթադրամները։ Իհարկե, թղթադրամները ժամանակ առ ժամանակ պետք է փոխվեն, և սա կարելի է հիմնավորել, սակայն որքանո՞վ կարող են հիմնավորել ԿԲ-ի աշխատակիցներն այն, թե ինչու են թղթադրամների վրա պատկերված հայ մեծերը փոխարինվում մյուսներով։

Այսպես օրինակ՝ 1000 դրամանոցի վրա պատկերված Չարենցին փոխարինելու է Պարույր Սևակը, 5 000 դրամանոցի վրա պատկերված Թումանյանին՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի Ավ․ Իսահակյանին՝ Կոմիտասը, 20 հազար դրամանոցի վրա պատկերված գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին փոխարինելու կգա մեկ այլ գեղանկարիչ՝ Հովհ․ Այվազովսկին։ 50 000 դրամանոցին պատկերված եկեղեցու փոխարեն կհայտնվի Գրիգոր Լուսավորչի դեմքը։

Այստեղ միակ նորույթն այն է, որ կհայտնվի 2000 դրամանոց, որի վրա կլինի Տիգրան Պետրոսյանը, իսկ 100 000 դրամանոց այլևս չի լինի։

Իհարկե, մեր մեծերից յուրաքանչյուրը հայ ազգի պատմության մեջ իր դերն ու նշանակությունն ունի, սակայն երբ դեռ առաջին անգամ նրանց դեմքերը հայտնվեցին հայկական թղթադրամների վրա առաջացան հարցեր, թե ինչո՞ւ այս մեկինը 1000 դրամանոցին, մյուսինը՝ 10 000-ին։ Այժմ էլ նոր հարց է առաջանում՝ ինչու են ընդհանրապես փոխում նրանց․․․

Չի քննարկվում, թե ում մտքով է անցել նման փոփոխությունը․ ինչպես ու ինչ սկզբունքով են որոշել, թե ովքեր են հայտնվելու դրամների վրա, և ինչո՞ւ են անտեսել մեկին՝ նրան փոխարինելով մեկ այլով։

Սա մի կողմից՝ մյուս կողմից էլ երևույթը կարելի է դիտարկել ճանաչողական տեսանկյունից, քանի որ այս սերունդն արդեն մի լավ ծանոթացավ նախորդների հետ, հիմա էլ նոր դեմքեր են հարկավոր, իսկ քանի որ երիտասարդության մեծ մասը գիր ու գրականության հետ այդքան էլ սեր չունի, ուստի ընտրել են այս տարբերակը՝ փողի վրա պատկերել մեծերին․ փողի հետ բոլորն են առնչվում․․․

Իսկ եթե ավելի լուրջ, ապա դրամաշրջանառությունը և դրամավարկային քաղաքականության իրականացումը կատակ գործ չէ, և այն, որ այստեղ մեծ գումարներ են շրջանառվելու՝ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մնում է հուսալ, որ չի հայտնվի անհայտ ծագումով ինչ-որ մեկը, ով վերջին պահին մեծ գումարներ կներդնի ու կպահանջի թողարկել իր կամ իր պապի նկարով թղթադրամ։

NEWSPRESS.am