Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մշակույթ

Նախնիների ոսկորների խախտված հանգստությունը

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին գյուղի բնակչության հետ: Քննարկման թեման վերանորոգվող եկեղեցու բակի տարածքից դուրս եկած և վերաթաղված ոսկորներն էին:

«Միթե կարելի է հազար տարվա մեռելներին արթնացնել: Մեր մեռելները, մեր եկեղեցին, մեր գյուղը, ի՞նչ գործ ունին մեռելները հանելու, խեղճերուն ոսկորները թող հանգիստ թողնեն: Ով, ինչ աթոռ ուզում է թող գնա ու նստի, մեզ հանգիստ թողնեն, մեզանից հեռու: Մենք ոչ ոսկի ենք ուզում, ոչ էլ ադամանդ, թող մեզ ու մեր մեռելներին հանգիստ թողնեն»,- ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Բորիս Սահարյանը:

Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղեն հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնեն:

Որպեսզի հենց տեղում ծանոթանան խնդրի էությանը գյուղ էին ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Դավիդ Ճիճինաձեն, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը և այլք:

Գյուղացիները նշում են, որ եկեղեցին բոլորինն է, և ուրախ են, որ եկեղեցին ի վերջո վերականգնվում է: Բայց, միաժամանակ հարցնում են.

«Ինչու՞ են քանդում մեր ապուպապերի գերեզմանները, ոսկորները արևին տալիս: Ո՞վ իրավունք ունի սրբությունը քանդելու, հազար տարվա պատմությունը ուզում են փոխել, այստեղ հոգևորականներ են թաղված, հասարակ բնակիչներ, թող թողնեն մարդկանց ոսկորները հանգիստ հանգչեն»:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Խաչքարը, որ ուզում են տեղադրել ընդհանուր գերազմանին նույնիսկ արդեն պատվիրել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել: Իսկ հիմա ուզում են խաչքար կանգնեցնել հավաքական գերեզմանի վրա:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին գյուղի բնակչության հետ: Քննարկման թեման վերանորոգվող եկեղեցու բակի տարածքից դուրս եկած և վերաթաղված ոսկորներն էին:

«Միթե կարելի է հազար տարվա մեռելներին արթնացնել: Մեր մեռելները, մեր եկեղեցին, մեր գյուղը, ի՞նչ գործ ունին մեռելները հանելու, խեղճերուն ոսկորները թող հանգիստ թողնեն: Ով, ինչ աթոռ ուզում է թող գնա ու նստի, մեզ հանգիստ թողնեն, մեզանից հեռու: Մենք ոչ ոսկի ենք ուզում, ոչ էլ ադամանդ, թող մեզ ու մեր մեռելներին հանգիստ թողնեն»,-ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Բորիս Սահարյանը:

Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղեն հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնեն:

Որպեսզի հենց տեղում ծանոթանան խնդրի էությանը գյուղ էին ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Դավիդ Ճիճինաձեն, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը և այլք:

Գյուղացիները նշում են, որ եկեղեցին բոլորինն է, և ուրախ են, որ եկեղեցին ի վերջո վերականգնվում է: Բայց, միաժամանակ հարցնում են.

«Ինչու՞ են քանդում մեր ապուպապերի գերեզմանները, ոսկորները արևին տալիս: Ո՞վ իրավունք ունի սրբությունը քանդելու, հազար տարվա պատմությունը ուզում են փոխել, այստեղ հոգևորականներ են թաղված, հասարակ բնակիչներ, թող թողնեն մարդկանց ոսկորները հանգիստ հանգչեն»:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Խաչքարը, որ ուզում են տեղադրել ընդհանուր գերազմանին նույնիսկ արդեն պատվիրել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել: Իսկ հիմա ուզում են խաչքար կանգնեցնել հավաքական գերեզմանի վրա:

Գյուղացիները վստահեցնում են, որ նախքան ոսկորները վերաթաղելը, նրանք եկեղեցու շինարարների հետ համաձայնության են եկել, թե եկեղեցու բակում, կոնկրետ որ կողմում վերաթաղեն ոսկորները:

«Նախքան հուղարկավորելը մենք վարպետներին հարցրել ենք, թե որտեղ թաղենք, որ չխանգարենք, իրենք այնտեղ էին փորել, բայց այնտեղ չընտրեցինք, որովհետև խաչը հակառակին էր ընկնում, ասացին որտեղ ուզում եք, ընտրեք ու թաղեք: Հիմա նորից ասում են պիտի տեղափոխեք: Քրիստոնեական բոլոր արարողակարգերով վերաթաղել ենք, հիմի ինչ, պիտի նորից հանենք, ամեն օր, ով ուզի պետք է գա ու ասի հանեք, տեղը հարմար չէ: Մինչև մեզ գրավոր երաշխավորագիր չտան, որ այստեղից հանելուց հետո, շինարարության ավարտին ոսկորները կրկին կվերաթաղվեն եկեղեցու բակում, մենք չենք մտածի տեղափոխելու մասին»,-բարձրաձայնում են գյուղացիները:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը խնդրին տեղում ծանոթանալուց հետո ասաց. «Իմ խնդրանքն է, եթե նոր ոսկորներ էլ դուրս գա, հավաքեք մի տեղ, մինչև տեսնենք ինչ ենք անում: Խաչքարը մի բերեք և մի տեղադրեք, Ձեր նամակը բարձր մակարդակներում նայվում է, նախագահի, կաթողիկոսի մակարդակով, որ ամեն ինչ նորմալ և օրինական կերպով լինի: Ես կողմ եմ, որ մնա այնպես, ինչպես որ կա, մինչև վրացական կողմը մեզ երաշխավորագիր չտա, ամեն ինչ թողեք նույնությամբ»:

Ի վերջո, երկու կողմերը եկան, այն եզրակացության, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Գյուղացիները չեն խանգարի Եկեղեցու շինարարական աշխատանքներին, մինչև պաշտոնյաները որոշեն ինչ են անելու:

Այնուհետև հոգևորականները գյուղացիների հետ միասին աղոթեցին Գումբուրդոյի 10-րդ դարի կիսաքանդ տաճարում, և հոգեհանգստյան կարգ կատարեցին վերաթաղված ոսկորների հավաքական գերեզմանին: