Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Հայ երիտասարդի ապագան խոպանն է. Լևոն Մկրտչյանի ինքնախոստովանականը

Եկեք ձեր հարցադրմամբ ու դրա մասին գրելով՝ բնակչության վիճակն ավելի չվատացնենք։

Սա Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մտքի արգասիքն է, որն ուղղված էր լրագրողներին։ Վերջիններս պարզապես հետաքրքրվել էին նախարարից, թե օրինակա՞ն է արդյոք, որ հանրակրթական դպրոցի ատեստաները հայերեն տարբերակից բացի, գրվում են նաև ռուսերենով։

Մկրտչյանին խիստ վրդովեցրել է այս հարցը․ «Ամեն ինչ օրենքի սահմանում է․․․եթե ձեր եղբայրը կամ քույրը գնան Ռուսասատան, թարգմանել չե՞ն տալու ատեստատը, դե պետությունն էլ իր վրա է վերցնում այդ խնդիրը․․․ եթե ուրիշ լեզու էլ պետք լինի, թող ասեն՝ կթարգմանեն»,-ասել է Մկրտչյանն ավելացնելով՝ «ես բացատրեցի, բայց դուք հիմա ինչ ուզեք՝ կգրեք»․․․

Իհարկե, այստեղ չի քննարկվում այն, թե ինչո՞ւ կոնկրետ և միա՛յն ռուսերեն ու ինչո՞ւ միայն դեպի Ռուսաստան․ չի քննարկվում նաև այն, որ ոչ մի դպրոց չի ստանձնի թարգմանչի դերը․ ոչ մի շրջանավարտ երբեք չի դիմում դպրոց՝ ատեստատն այլ լեզվով թարգմանելու համար, քանի որ այնտեղից նրան անմիջապես կուղարկեն, ուղիղ իմաստով, գրողի ծոցը՝ ատեստատը թարգմանաբար գրելու համար։

Եվ, ի վերջո, չի քննարկվում այն, որ այս ամենի մեջ լրագրողներն ընդհանրապես մեղք չունեն, կամ ավելի ճիշտ՝ պաշտոնյաների սխալների ու գործերի համար պատասխանատուներն ամենևին էլ լրագրողները չեն։

Տպավորությունն այնպիսին է, որ լրագրողները ցիտում են իրենք իրենց, ոչ թե պաշտոնյաների խոսքերը, ու հիմա վերջիններս իրենց աթոռից «մուննաթ» են գալիս, թե «որ չգրեիք, ժողովրդի վիճակն ավելի չէր վատանա, բա չգրեիք․․․»։

Ի դեպ, Մկրտչյանը միակը չէ․ նման մեղադրականներով հանդես են եկել նաև այլք՝ սկսած երկրի նախագահից։

Հիմա էլ հերթը Լևոն Մկրտչյանինն է․ նա կանգնել ու հայտարարում է, թե «Մեր երեխաների զգալի մասն արտագնա աշխատանքի է մեկնում, ու նրանց այնտեղ հարկավոր են ռուսերեն ատեստատներ․․․»։

Պետությունը հեռուն է մտածում, իսկ մենք՝ «հիմարներս» մեղադրում են նրանց, թե ինչու եք թարգմանում ատեստատները ռուսերենով․․․ Մեկնաբանություններն ավելորդ են։

Իսկ ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ Հայաստանի դպրոցների շրջանավարտներն աշխատանք չեն գտնում իրենց երկրում ու մեկնում են Ռուսաստան կամ այլ երկիր, որ հայ երիտասարդներն իրենց ապագան չեն տեսնում իրենց սեփական հողի վրա՝ սրա պատասխանն էլ արդեն մեկ այլ առիթով հնչեցրել է Միհրան Պողոսյանը․ «Լրագրողներն են ստիպում արտագաղթել, էնքան են գրում, որ մարդիկ թողնում գնում են․․»։

Մի խոսքով՝ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ երկրում «գաղջ մթնոլորտ»-ի տարածման համար մեղավոր են լրագրողները: Այ, եթե նրանք լսեն վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորն ու «մի քիչ ժպտան», ապա երկրում ամեն ինչ դեպի դրական կփոխվի»։

Բայց քանի որ լրագրողները, տեսագրված և ձայնագրված խոսքերը «սխալ են ցիտում»՝ երկրի կառավարումը սխալ հուն է ստանում, ու ստացվում է, որ գեներալ Սեյրան Սարոյանը
ճիշտ էր՝ «լրագրողները երկրի ներքին թշնամիներն են»․․

Իրականում լրագրողներն անմեղ են՝ ձեր գլխից վերև բռնած գործերն են մեղավոր։ Դրանց մասին չգրելով ու այդ վիճակի մասին չբարձրաձայնելով՝ սև գործերն ուղղակի ծածկադմփոց կարվեն, պարոնա՛յք իշխանավորներ։ Ո՞ւմ աչքերն եք ուզում փակել․․․ ոչ ոք հիմար չէ։

 

Արմինե Մկրտումյան