Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Անահիտ Բախշյանի բաց նամակը Սամվել Ալեքսանյանին

2005 թ. «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ով արգելվել է բուհերի շենքերի սեփականաշնորհումը, սակայն 2009 թվականի ապրիլի 30-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականությունը հանդիսացող Լենինգրադյան 33 հասցեում գործող համայնքային «Պարտեզ» մանկապարտեզը «Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով» 50 տարով «ժամանակավոր անհատույց» օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Դուք եք:

Գործող մանկապարտեզը 2012 թվականից մինչ օրս չի գործում՝ այն դեպքում, երբ այն քաղաքի լավագույն մանկապարտեզներից էր համարվում թե՛ շենքային պայմաններով, թե՛ իր երեխայակենտրոն միջավայրով, թե՛ հարմարություններով, իսկ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5 տարի անօրեն կերպով երեխաներին զրկել է իրենց համար հաճելի միջավայրից, երբ բազում երեխաներ այս պահին զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:

2003 թվականից Դուք ՀՀ օրենսդիր մարմնի անդամ եք, կողմ եք քվեարկել 2005թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենք»-ին ու ի հեճուկս ՀՀ օրենքի պահանջի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ձեր համախոհների հետ միասին անհատույց սեփականաշնորհել եք անթույլատրելի գույքը, խախտել եք օրենքը ու չեք կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան:

Ձեր այս քայլով Դուք ընդամենն ապացուցում եք, որ Ձեզ համար ԱԺ պատգամավոր լինելը ծառայեցնում եք սեփական շահերին՝ հեղինակազրկելով ՀՀ Ազգային ժողովի սահմանադրական դերը: Դուք իհարկե օգնում եք մալաթիացիներին, սակայն նկատեմ, որ այդ անհատույց ստացած մանկապարտեզի շենքի արժեքը գուցե շատ ավելին է, քան Ձեր օգնությունը, որը, սակայն, երբեք Ձեզ արտոնություն չի տալիս շրջանցել ՀՀ օրենքներն առնվազն այնքանով, որքանով որ Դուք, որպես ՀՀ օրենսդիր մարմնի անդամ, պարտավոր եք գործել միմիայն օրենքի շրջանակներում:

Նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա նախկին համայնքի ավագանու վերոնշյալ որոշումը հակաօրինական է, իսկ պայմանագիրը կիսատ-պռատ փաստաթուղթ է, որտեղ ոչ մի ժամկետ նշված չի, չի նշված, թե ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները, թե քանի՞ երեխայի համար ու երբվանի՞ց է գործելու մանկապարտեզը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու, ծառայությունները երեխաներին վճարովի՞, թե՞ անվճար են տրամադրվելու:

Բնականաբար հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու տարիներ շարունակ մանկապարտեզի անգործության համար:

Խնդրում եմ տրամադրել հետևյալ հարցերի հանգամանալի պատասխանները.

– Ե՞րբ է սկսվելու և ավարտվելու մանկապարտեզի հիմնանորոգումը,

– Ի՞նչ ծավալով են իրականացվելու բարենորոգումները՝ տարածքի անբողջությա՞մբ, թե՞ նրա մի մասի.

– Ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու մանկապարտեզը.

– Վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով է այն գործելու:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ