«Հրապարակ». Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի անուն է քննարկվում. ովքե՞ր են նրանք
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:
Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետևյալ կոնֆիգուրացիան է լինելու. մի փոխվարչապետը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ Գագիկ Խաչատրյանը, որը վերջին ամիսներին ակտիվացել է: Քննարկվում է նաև Հովիկ Աբրահամյանին երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը: Արգամիչի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները վերջերս բավականին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, և մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում