Ժիրինովսկին դեմ է. Պատմությունը կրկնվում է
Ժիրինովսկին դեմ է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունը համատեղ հայերի հետ ղեկավարելուն.
Այսօր ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրի վավերացումը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոլ, Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վ.Ժիրինովսկին և կտրականապես դեմ արտահայտվել, որ այդ հաամտեղ զորախմբի հրամանատարությանը մասնակցի նաև Հայաստանը:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ես գտնում եմ, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միացյալ զորախմբի հրամանատարությունը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ՝ մեր գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի: Առանց մեզ տեղյակ պահելու նրանք կարող են ինչ-որ ռազմական գործողություններ սկսել և մենք մեխանիկորեն կներքաշվենք դրանց մեջ»,-պարզաբանել է իր կարծիքը Բաքվի կողմից գնված Ժիրինովսկին:
Ինչպես ասում են՝ «Առանց մեկնաբանությունների»…
Դեռ սպասենք զարգացումներին և նոր անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, որոնք, որքան նկատում եմ, նմանվում են 1920-21 թթ-ին տեղի ունեցած ողբերգությանը, երբ Հայաստանի թիկունքում և Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին Ռուսաստանը բարեկամացավ Թուրքիայի հետ…
Պատմությունը, որքան հասկանաում եմ, կրկնվում է ավելի վատագույն սցենարով:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: