Մշտական ջուր՝ առաջնագծում. ծրագիրը մտել է շինարարական փուլ (լուսանկարներ)
Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս կարևոր ծրագրի մասին արդեն մի քանի առիթով խոսել եմ: Նախօրեին առաջնագիծ էի մեկնել՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:
Բավականին բարդ տեղանքում հողային աշխատանքներ են տարվում, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ջրի մշտական հոսքը՝ խողովակաշարով, դեպի մարտական հենակետեր տեղափոխելու համար»,- գրել է նա:

