Անդրեաս Ղուկասյանին թույլատրել են մասնակցել հոր հոգեհանգստին
Անդրեաս Ղուկասյանին իրավապահները թույլատրել են հուլիսի 15-ին մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը:
Այդ մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:
Անդրեաս Ղուկասյանի հայրը ծանր հիվանդ էր, բայց արդեն մոտ մեկ տարի կալանավորված որդուն չէր տրվում հիվանդ հորը տանը տեսակցելու թույլտվություն: Ղուկասյանի 87-ամյա հայրը մահացավ մի քանի օր առաջ: Այսօր նրան թույլատրվել է մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվեց նախորդ տարվա հուլիսին՝ Սարի Թաղի հայտնի իրադարձություններից հետո զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով: