Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Կապանի մշակույթի տանը գումարներ են յուրացվե՞լ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել և ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլևս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա:

Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել:

Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաև չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների իսկությունը փորձեցինք ստուգել՝ զրուցելով մշակույթի տան տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, որքա՞ն գումար է փոխանցվել մշակույթի տանը ամառային ճամբարը կազմակերպելու համար:

Չգիտեմ, ես այդպիսի բաներ չեմ իմանում: Ես երեխաների հանգստով եմ զբաղվում, գումարն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ մատակարարում են, ես միջոցառում եմ անցկացնում: Ձեզ հիմա երեխաների հանգիստն է հետաքրքրո՞ւմ, թե՞ գումարը: Ֆինանսավորողից իմացեք: Ես փող չեմ ծախսել, որ իմանամ:

Դուք ձեր աշխատակիցներին վճարում եք չէ՞ կատարած աշխատանքի համար:

Դուք աուդիտ ե՞ք անում, որ նման հարցեր եք տալիս: Ես աշխատավարձ չեմ բաժանում, ես ընդամենը երեխաների հանգիստն եմ կազմակերպում:

Մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ թե 200 երեխայի հանգիստ եք կազմակերպել, այլ ավելի պակաս:

Հարգելիս, ես գումարով չեմ զբաղվում, խնդրում եմ այդ հարցերը դիմեք քաղաքապետարան, կոմբինատին, ես ֆինանսներով չեմ զբաղվում, ընդամենը հանգիստն եմ կազմակերպում: Երեխաները մի օր գալիս են՝ 10-ն են բացակա լինում, մի օր՝ 20-ը:

Երկրորդ փուլում ճամբարին քանի երեխա է մասնակցել:

Օր կա եղել է 160, օր կա 180, տարբեր քանակի երեխաներ են գալիս: Մի օր արևը շատ է՝ բացակայում են: Այսօր վերջին համերգն է, կարող եք գալ և իմանալ, թե որքան երեխա կա:

Քանի՞սն են գրանցվել:

200 երեխա, երկու պատոկին էլ 200 երեխա է եղել: Ցանկություն ունեցողներն ավելի շատ են եղել:

Եթե դատախազությունը ստուգումներ անի, ու պարզվի չարաշահում է եղել…

Եթե գան ստուգեն ու չարաշահում լինի, բնականաբար՝ այս երևույթը կվերանա, էլ ճամբար չի կազմակերպվի, ոչ մեկ չի ուզի: Հետևանքն ուրիշ խնդիր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: