Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

ՀՀ իրավապահները ներգրավում են նաև այլ երկրների իշխանությունների: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նա, իր հայտարարությունում անդրադարձել է նախաքննության ընթացքում ապօրինի ազատազրկման և հիմնական իրավունքների խախտումների փաստերին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«20 տարի հանդիսանալով Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանի ղեկավար, ես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով պայքարում եմ Հայաստանում Մարդու հիմնարար Իրավունքների, խոսքի ազատության իրականացման, հայ ժողովրդի խաղաղ ապրելու և ազատ զարգանալու իրավունքի համար։ Իմ անձնական հավատամքն է հանրային նպատակներին հասնելը ոչ բռնի պայքարի միջոցով, ինչը ես բազմիցս վերահաստատել եմ թե հրապարակված հոդվածներում, թե ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, թե հանրահավաքներում ներկայացված ելույթներում, թե խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ, թե քաղաքացիական անհնազանդության դրսևորման միջոցով։

Իմ քաղաքական հայացքներին հակառակ, ինձ մեղադրում են էքստրեմիստական դրսևորումներով բռնություն կատարելու մեջ: Նախնական քննության ընթացքում տասնվեց դռնփակ դատական նիստերում պաշտպաններիս հետ միասին առարկել եմ այս զրպարտության դեմ և պահանջել եմ իմ ազատ արձակումը: Այսօր, երբ այլևս կաշկանդված չեմ պաշտպանել նախնական քննության գաղտնիությունը, անհրաժեշտ եմ համարում իրազեկել հանրությանը ապօրինի ազատազրկման և հիմնարար իրավունքների խախտումների փաստերի մասին:

Սարի թաղում անցյալ տարվա հուլիսի 29-ին խաղաղ ցույցը ցրելուց հետո ինձ ձերբակալեցին անհիմն մեղադրանքով, իբր հրահանգել եմ քաղաքացիներին քարեր նետել ոստիկանների վրա: Կեղծ մեղադրանքը հիմնավորելու համար ոստիկանությունը դիմեց արհեստական ապացույցներ ստեղծելու գործողություններին: Դեպքից 3 օր հետո ոստիկանությունը քննությունը ներկայացրեց 55 ռետինե մահակ և 17 վահան, պնդելով, որ այդ մահակների ծայրամասերը և վահանների ներսի կողմից գտնվող բռնակները վնասվել են ցուցարարների կողմից նետված քարերից: Դեպքից 3 շաբաթ անց, ոստիկանները զանգվածաբար հիշեցին, որ ֆիզիկական ցավ են ապրել ցույցը ցրելու ժամանակ իրենց վրա նետված քարերից և թեպետ չունեին մարմնական վնասվածքներ, քննիչի կողմից ճանաչվեցին տուժողներ:

Այսպիսով, օգոստոսի ընթացքում թղթի վրա ստեղծվեց զանգվածային անկարգությունների արհեստական պատկեր՝ իր մեղադրյալներով, տուժողներով և վնասված գույքով: Սակայն այդ սուտ պատկերը հերքվեց արդեն սեպտեմբերի ընթացքում, երբ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից ներգրավված վկաները, այդ թվում «a1plus.am», «civilnet.am», «1in.am» լրատվական կայքերի լրագրողները իրենց տված ցուցմունքներում հերքեցին առաջադրված մեղադրանքները: Վկաների ցուցմունքները և լրատվամիջոցների կողմից այդ օրվա ուղիղ եթերով հրապարակված տեսագրությունները հաստատեցին, որ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանությունը, ցուցարարների շարքում իր ներդրած աշխատակիցների միջոցով, փորձ է արել բախում հրահրել ոստիկանների դեմ հատուկ միջոցներ կիրառելու նպատակով:

Դատարանը հրաժարվեց ուսումնասիրել հիմնավոր կասկածը հերքող ու ոստիկանության ղեկավարության համար վտանգավոր այդ ապացույցները և հայտարարեց, որ կալանքի հարցը քննարկելու ժամանակ «իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորությանը»: Այսպիսով, ստացվեց, որ Հայաստանում դատարանը չի կարող ազատ արձակել անհիմն կալանավորված մարդուն, նույնիսկ նրա անմեղությունը, ալիբին հաստատող ապացույցների առկայության դեպքում: Այս փաստը վկայում է, որ ձևական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունները, որի համաձայն «անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը»:

Քրեական հետապնդումը փլուզումից փրկելու համար, ոստիկանությունը հոկտեմբերին ստիպված եղավ ստեղծել նոր արհեստական ապացույցներ և որպես վկա գործում ներգրավեցին երկու ոստիկանական առերևույթ գործակալների: Նոր վկաների ակնհայտ սուտ ցուցմունքների համաձայն, հուլիսի 29-ին, ես ծրագրավորել եմ կազմակերպել Երևանում այնպիսի ճակատամարտ, որին կնախանձեին Տիգրան Մեծը և Վարդան Մամիկոնյանը: Երբ ինչ-որ մի պնդում ակնհայտորեն դուրս է գալիս ողջամտության շրջանակից, ապա այն անխուսափելիորեն արժանանում է հեգնանքի:

Նոր վկաները, բացի այն, որ անցյալում ունեցել են դատվածություն, մեկը՝ փաստաթղթերի կեղծման և խարդախության, մյուսը՝ գողության համար, նաև հաշվառված են հոգեբուժական հիմնարկներում: Այդ պատճառով քննությունը դեկտեմբերից մինչև մարտ ամիս դոփում էր տեղում, քանի որ դատահոգեբուժական փորձագետները որոնում էին եղանակ, ինչպես հիմնավորել, որ «շիզոֆրենիա, անձի պարանոիդ խանգարում» ախտորոշմամբ փսիխոպատ համարվող անձնավորությունը և «խրոնիկական ալկոգոլիզմ» նարկոլոգիական հիվանդություն ունեցող անձինք կարող են հանդես գալ, որպես լիարժեք վկաներ: Նախնական քննությունը տեղից շարժվեց ընտրություններից հետո, երբ զինվելով հակասական և խիստ կասկածելի փորձագիտական եզրակացություններով, սոսկ ենթադրությունների հիման վրա քննիչը մեղադրեց ինձ զինվելու, պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու փորձ կատարելու մեջ: Բնականաբար, այդ անհիմն և անօրինական մեղադրանքներին ի պատասխան, պաշտպանությունը միջնորդեց հարցաքննել իմ դեմ տրված սուտ ցուցմունքները հերքող նոր վկաներին և կատարել փաստերի ստուգման համար անհրաժեշտ գործողություններ: Վարույթն իրականացնող մարմինը մերժեց մեր բոլոր միջնորդությունները, պատճառաբանելով, որ մեղադրանքը հերքող ապացույցներ ուսումնասիրելու և վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործում եղած ապացույցները, ըստ իրենց, բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար:

Բացի այն, որ քննիչը մերժեց կամ ընդհանրապես հրաժարվեց քննարկել իմ կողմից նոր վկաներ ներգրավելու հարցը, գործում արդեն ներգրաված իմ անմեղությունը հաստատող վկաներին նա նույնիսկ հրաժարվեց ընդգրկել դատարան կանչվող անձանց ցանկում: Այս փաստը վկայում է, որ ձևական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունը, որի համաձայն «հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող անձինք»: Փաստ է նաեւ, որ ձևական է քննիչի և դատախազի օրենքով սահմանված պարտականությունը՝ մանրակրկիտ ուսումնասիրել մեղադրվողին արդարացնող ապացույցները:

Գործի նյութերին ծանոթանալու արդյունքում ի հայտ եկավ, որ դեռևս 2016թ. հունիսի 20-ին ոստիկանությունը դիմել է դատարան՝ իմ հեռախոսահամարը գաղտնալսելու թույլատվություն ստանալու համար: Ըստ ոստիկանության միջնորդության, ես՝ Անդրիաս Ղուկասյանս «ս.թ. (այսինքն՝ 2016թ-ի) դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեում և դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության միջոցները վերածել զանգվածային անկարգությունների» և նրա հեռախոսահամարի գաղտնալսումը «թույլ կտա կանխել նախատեսվող հանցագործությունը»:

Ըստ ոստիկանության այս տարօրինակ փաստաթղթի, կամ Հայաստանում 2016թ. դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար նոր հանրաքվե, որի մասին հանրությունը տեղյակ չի եղել, կամ, եթե խոսքը գնում է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին, ապա մնում է տարակուսել՝ ինչպես կարելի է 2016թ. հունիսի 20-ին կանխել «նախապատրաստվող հանցագործությունը», որը տեղի չի ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին և դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում:

Դատարանը բավարարեց ոստիկանության ակնհայտ սուտ և անհեթեթ միջնորդությունը և թույլատրեց իմ հեռախոսահամարի գաղտնալսումը: Այս փաստը վկայում է, որ Հայաստանում սահմանադրությամբ միջազգայնորեն ճանաչված «մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունքը» նույնպես կրում է ձևական բնույթ:

Գործի նյութերից նաև պարզվեց, որ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը ստանալու համար ոստիկանությունը ներկայացրել է քննությանը ակնհայտ սուտ տեղեկություն, վերագրելով, որ մի ընկերոջ հեռախոսահամարը պատկանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին: Այդ սուտ տեղեկության հիման վրա դատարանը թույլատրել է ստանալ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը, իսկ դրա հիման վրա միջազգային կոնվենցիայի համաձայն Հայաստանի պատկան մարմինները դիմեցին ԱՄՆ-ի իշխանություններին՝ իմ նամակագրությունը տրամադրելու պահանջով:

Այս բոլոր փաստերը վկայում են, որ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով, Հայաստանի իրավապահ մարմինները խախտում են մարդու հիմնարար իրավունքները և նույնիսկ խաբեության միջոցով, այդ իրավախախտ գործողություններում ներգրավում են նաև այլ պետությունների իշխանություններին:

Նախնական քննության ընթացքում, քննիչը ցանկացել է ինձանից ճշտել ընդամենը երկու հարց. Ինչու՞ եմ մասնակցել հանրահավաքներին և երթերին և ինչո՞ւ կոչով չեմ դիմել «Սասնա Ծռերին»՝ զենքերը վայր դնել և հանձնվել: Այս հանգամանքը բացահայտում է այն փաստը, որ իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր գործունեությունը դիտվում է որպես քրեական հետապնդման համար բավարար հիմք:

Երբ երկրում փլուզված է արդարադատությունը, որպես իրական դատարան կարող է հանդես գալ միայն ժողովուրդը: Այդ պատճառով, դատաքաննության ժամանակ «Հարգելի դատարան» խոսքերով դիմելու եմ ժողովրդին, ինչպես նաև ժողովրդի առջև իմ հարգանքը մատուցելու եմ ոտքի կանգնելով: Դատաքննության ժամանակ ժողովրդին եմ ներկայացնելու իմ նկատմամբ քրեական հետապդման իրական պատճառները:

Հայաստանի իշխանությունները համոզում են միջազգային հանրությանը, որ անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների հետ կապված կատարվում է անաչառ, արդար դատաքննություն: Ես ներկայացրերի մի քանի փաստեր այդ սուտը բացահայտելու համար, իսկ ողջ ճմարտությունը բնականաբար ի հայտ է գալու դատաքննության ժամանակ: