Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Քոչարյանց մեծությունը կա և կմնա իր գործերով. նա «հրթիռամիջուկային» վահանակի հիմնադիրն է (լուսանկարներ)

Սամվել Գրիգորի Քոչարյանց

Ռազմական միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր,

սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս,

Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր,

ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Սամվել Գրիգորի Քոչարյանցը ծնվել է 1909-ի հունվարի 7-ին, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ Արտակարգ ընդունակությունների տեր երիտասարդը եղբոր` Սոսի հետ բարձր առաջադիմությամբ ավարտելով տեղի դպրոցը, ընդունվել է Երևանի ֆիզմաթ ֆակուլտետ: Սակայն, կիսատ թողելով ուսումը` նրանք մեկնել են Մոսկվա և ընդունվել էներգետիկայի ինստիտուտ: Մեկ տարի հետո, ելնելով ընտանեկան պայմաններից, եղբայրը վերադարձել է Երևան, իսկ Սամվելը շարունակել է ուսումը: Ինստիտուտն ավարտելով՝ Ս. Քոչարյանցն ընդունվել է ասպիրանտուրա: Երեսուն տարին չլրացած` արդեն գիտությունների դոկտոր էր: 37 տարեկան հասակում նա Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում ամբիոնի վարիչ էր, ֆակուլտետի դեկան:

kocharyants03

Այնուհետև, Ի. Ստալինի ցուցումով, նրան տեղափոխել են խիստ գաղտնի քաղաք` «Արզամաս-16», որտեղ նա աշխատել է անընդմեջ 47 տարի: Սկզբում կոնստրուկտորական սեկտորի վարիչն էր, ապա՝ փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը: Նա դարձավ ատոմային և ջրածնային զենքերի գլխավոր կոնստրուկտորը: Գլխավոր կոնստրուկտոր Ս. Քոչարյանցը զենքի ստեղծման ասպարեզում աշխատել է ոչ միայն իր գործընկերներ Կուրչատովի, Սախարովի, Խարիտոնի, Ալիխանովի, Պավլովսկու և շատերի, այլև Կորոլյովի, Յագելի, Պիլյուգինի հետ, որոնց հրթիռային «սարքերի» վրա նա տեղադրում էր իր «միջուկայինները»:

Դրանով իսկ նա յուրօրինակ կամուրջ էր միջուկային բնագավառի ֆիզիկոսների և հրթիռներ նախագծողների միջև: Գործընկերների փոքր խմբի հետ միասին Քոչարյանցը առաջինն է ստեղծել Խորհրդային երկրի «հրթիռամիջուկային» վահանակը: Այն ընդգրկում էր միջուկային հզոր «արտադրությունը» և միջմայրցամաքային հրթիռները:

samvel qocharjanc

Ս.Քոչարյանցը գաղտնագրված գիտնական էր, որն զբաղվում էր միայն խիստ գաղտնի մշակումներով․ նա լավ հայտնի էր միջուկային և հրթիռային տեխնիկայով զբաղվող գիտնականների միայն նեղշրջանակի: Նրա մասին հպանցիկ հիշատակել է Ն․ Խրուշչովը` Հայաստան կատարած իր այցի ժամանակ:

Ս. Քոչարյանցը երկար տարիներ ինստիտուտի և համապատասխան նախարարության գիտական խորհուրդների անդամ էր, դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության հատուկ մասնագիտական գիտական խորհրդի նախագահ: Ա.Սախարովի մասին Քոչարյանցը ասել է` «Անդրեյ Սախարովը հանճարեղ ֆիզիկոս էր, բայց, ափսոս, որ երկրորդ ամուսնությունից հետո ամբողջությամբ տարվեց քաղաքականությամբ»:

Սախարովից հետո Քոչարյանցի հետ աշխատող հիմնական ֆիզիկոսը ակադեմիկոս Պավլովսկին էր:

1993թ. գարնանը «Արզամաս-16-ը» կորցրեց Ալեքսանդր Պավլովսկուն: Նույն 1993թ. ամռանը, օգոստոսի 14-ին «Արզամաս-16-ը» կորցրեց Սամվել Քոչարյանցին: ՈչՊավլովսկին և ոչ Քոչարյանցը չեն ունեցել նախորդներ: Սակայն զենքի ստեղծման հետ կապված միջուկային ֆիզիկայում նրանք բարձրացան այդ գործի ամենավերին գագաթը և իրենք էլ դարձան գիտության հսկաներ:

Երբ Քոչարյանցին հարցրել են, թե ավելի քան քառասունհինգ տարի նա աշխատում է միջուկային զենքի ստեղծման ասպարեզում, նրա մտքով երբևէ անցե՞լ է, որ այն կարող է կիրառվել:

«Ո՛չ, երբե՛ք,- պատասխանել է նա,- մենք հստակ գիտակցում ենք, որ դա զսպելու և սանձահարման զենք է: Այն, ինչ տեսնում էի ռազմական փորձարկումների ժամանակ, ցույց էր տալիս, որ միջուկային զենքը չի կարելի և նույնիսկ անհնար է կիրառել»:

Այո, այլևս չկա 20-րդ դարի մեծանուն գիտնականներից ու կոնստրուկտորներից մեկը` Սամվել Գրիգորի Քոչարյանցը: Այդ գիտեին ֆիզիկոսները և հրթիռագործները:

qocharyanc samvel

Նրան լավ գիտեին մեր նախկին պետության ամենաբարձր ղեկավարները, որոնք հատուկ ուշադրությամբ տարբեր առիթներով նշել են նրա ծառայությունները: Սակայն հատ ու կենտ մարդիկ գիտեին նրա խոհերի, առօրյայի մասին: Նրա անձնագրում նշված էր Մոսկվայի քաղաքացի լինելը: Սակայն մտացածին էր անգամ նրա հասցեն, իրականում գոյություն չունեին ո’չ փողոցը և ոչ էլ նշված տունը: Անձնագրում կար հատուկ նշան, որով միլիցիայի յուրաքանչյուր բաժանմունք անձնագրի տիրոջը պարտավոր էր ցույց տալ օգնություն և մեծ հարգանք:

Սամվել Քոչարյանցը մեծ հայրենասեր էր, ծննդավայրից հեռանալը չէր նվազեցրել նրա սերը Հայաստանի նկատմամբ, իր զգացմունքներով նա միշտ հայրենիքի հետ էր: Ստեղծելով ատոմային-ջրածնային ռազմամթերքի տարբեր հզորություններ, նա միշտ այն կարծիքին էր, որ զենքի տեսակների ստեղծումով խաղաղություն է ապահովում նաև Հայաստ նի համար: Նա ամենայն ուշադրությամբ էր հետևում ղարաբաղ յան դեպքերին, մշտական ապրումների մեջ էր, այդ առիթով ասել է.

«Ավելի ծանր է, երբ ապրում ես հարազատներից, սեփական ժողովրդից հեռու»:

Հայ ժողովուրդը քիչ է լսել իր որ դու մեծագույն սխրանքի մասին: Գավառ քաղաքում 1987թ. կանգնեցվել է Քոչարյանցի կիսանդրին: Բայազետցիները հպարտանում են իրենց մեծ զավակով: Հայ գիտնականներից մի այն երեքն են արժանացել սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչման` Սամվել Քոչարյանցը, Վիկտոր Համբարձումյանը և Արտեմ Միկոյանը: Սակայն Քոչարյանցը միակն էր Խորհրդային Միությունում, որ վեց անգամ արժանացել է երկրի մրցանակների ամենաբարձր դափնենշաններին և կառավարական ամենաբարձր յոթ շքանշանի: Դրանք արտացոլում են մարդու մեծ կարողությունների ներդրումը երկրի գիտական ներուժի մեջ:

Մոտ կես դար «Արզամաս-16-ի» միջուկային, ջերմամիջուկային զենքի գլխավոր կոնստրուկտորը իր հետևորդների հետ ստեղծել է հրթիռամիջուկային զենքի համակարգեր, իսկ վերջին տարիներին նա Ռուսաստանի Դաշնության միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտորն էր: Սակայն Ռուսաստանի և Հայաստանի մեծ զավակը կյանքից հեռացավ` լայն հասարակության համար մնալով «գաղտնի»:

Ժողովրդական առածն ասում է. «Հիշողության պարտեզը մի դրախտ է, որտեղից ոչ ոք, անգամ Աստված, քեզ չի կարող արտաքսել»:

Այդպես էլ Քոչարյանց մեծությունը կա և կմնա իր գործերով:

 

Պրոֆեսոր Արմեն Սիմոնյան

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ