«Իրավունք». «Երկիր Ծիրանի»-ն աշնանը կունենա՞ «դժոխային» սցենարներ
«Իրավունք» թերթը գրում է.
«Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել:
Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե՞ ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան և նոր նախաձեռնություններ, մամուլի ասուլիսով դա կհրապարակեն:
ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունը ինչո՞վ է զբաղվում՝ հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: