«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Մամուլ

«ՀԺ». Սերժ Սարգսյանը չպետք է նվաստացուցիչ հետքայլ անի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ուղիղ մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ենթադրվում էր, որ պարիտետը պահելու համար այդ ֆորմատով հանդիպում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հետ: Մոսկվան, փաստորեն այնքան լուրջ է վերաբերվում այդ հարցին, որ հանդիպման վայրն անգամ նույնն է մնացել: Դա, սակայն միակ ընդհանրությունն է այս երկու հանդիպումների միջեւ, եթե չհաշվենք, իհարկե, ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումը, որը, անկասկած, առաջնային է թե Ադրբեջան եւ թե Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի զրույցներում:

Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար, քննարկելու շատ հարցեր ունեն: Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր մյուս երկու գործընկերների հետ միասին Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս հանել ճգնաժամից, ապա այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումն է: Որպեսզի հանդիպումը կայանա, ադրբեջանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ հետ չի կանգնի հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմներն ուժեղացնելու պայմանավորվածություններից, եւ հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնությունները, կոնկրետ միջոցառումներ, ժամկետներ եւ այլ:

Նման երաշխիք կարող էր տալ Իլհամ Ալիեւը Սոչիում Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Իհարկե, կարող էր նաեւ չտալ: Վաղը Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին, անպայման, կփոխանցի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը:

Ըստ որոշ գնահատականների՝ Ալիեւը որեւէ պատճառ չունի Սերժ Սարգսյանի առաջ քաշած եւ ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը վայելող օրակարգին համաձայնելու համար, եւ դա առաջին հերթին ապացուցվում է նորանոր ու ավելի հզոր զինատեսակներ ձեռք բերելու նրա մղումով: Ինչպես կարող է Ալիեւը համաձայնել խաղաղությունն ամրապնդող միջոցառումներին, եթե նպատակ ունի պատերազմելու: Մյուս կողմից՝ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, եւ որեւէ լուծում, անպայման, պետք է գտնվի: Թերեւս, հենց այդ լուծումը վաղը կփորձ գտնել Պուտինը Սերժ Սարգսյանի հետ միասին:

Եւ այստեղ շատ կարեւոր է, թե որը կլինի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Եթե նա համաձայնի Ալիեւի հետ հանդիպել որեւէ այլ օրակարգով, ապա Հայաստանը կհայտնվի նվաստացուցիչ իրավիճակում: Բանակցությունները մեկ տարի ընդհատելուց, եւ սեփական օրակարգն առաջ մղելուց հետո հետ քայլ անել դրանից, կնշանակվի երկարաժամկետ կտրվածքով կորցնել պրոցեսների վրա ազդելու թեկուզ չնչին հնարավորությունը:

Այսօր Սոչիում սպասվող հանդիպման ժամանակ, բնականաբար, առանցքային այլ հարցեր էլ կքննարկվեն. ԵՏՄ շրջանակներում նոր զարգացումները կապված Թուրքիայի նոր հայտի հետ, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջին սերնդի հարձակողական զենքեր վաճառելը, հայ վարորդներին ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից զրկելը, ԵՏՄ-ից դուրս գալու հայաստանյան քննարկումները, եւ մի շարք այլ խոցելի թեմաներ:

Եւ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարեւոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, եւ եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով:

Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կրկին կօգտվի իմիտացիոն բանակցություններից, պատերազմի նախապատրաստությունները կծածկի բանակցությունների քողով եւ նոր հարձակման համար հարմար պահի կսպասի: Դա ավելի բարդ է անել ներկա պայմաններում, երբ խնդիրը գտնվում է Մինսկի խմբի երկրների ռեալ ուշադրության կենտրոնում: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, քան կանոնավոր բանակցությունների մի քանի տարիներին միասին վերցրած»:

Մանրամասաները՝ թերթի այսօրվա համարում: