«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Արխիվ

Ագահությունն ու անտարբերությունն Արարատյան դաշտը տանում են դեպի անապատացում

Այս տարի եղանակային առումով ռեկորդային էր ամառը. Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը հասավ 42 աստիճանի: Իհարկե, կարող ենք եղանակային նման աննախադեպ իրավիճակը բացատել կլիմայի փոփոխությամբ կամ այլ ոչ մարդկային գործոններով, սակայն հատկապես Արարատյան դաշտում խնդիրը մի փոքր այլ է:

Սկսենք նրանցի, որ վերջին 10-ամյակում ինտենսիվորեն Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները ստորգետնյա ջրի պաշարը կտրուկ նվազեցրել են: Եթե մինչև 2000-ական թվականները Մասիսի տարածաշրջանում մասնավորապես գրունտային ջրերեը գրեթե գետնի երեսին էին, ապա այս տարիների գրունտային ջրերի մակարդակը նվազել է, արտեզյան ավազանի ջրերը կրճատվել` որոշ հաշվարկներով 30-40 տոկոս:

Մի խոսքով, Արարատյան դաշտում այն ջրային զանգվածը, որ կիսաանապատային տարածքին կլիմայական մեղմություն էր հաղորդում՝ այլևս իր դերը չի կատարում:

Բացի այդ, արտեզյան ավազանի նվազման հետևանքով այս տարածաշրջանում բուսածածկը նվազել է, իսկ այն ծառերը, որոնք պարզապես պաշտպանիչ դեր էին կատարում` չորացել. Նախկինում այս ծառերը սնվում էին ստորգետնյա ջրերով:

Արդեն քանի տարի է ոռոգման համակարգը տարածաշրջանում աղետալի վիճակում է.

Համայնքներ կան, որտեղ ներտնտեսային ցանց կոչվածը պատմության գիրկն է անցել: Մարդիկ ոռոգման ջրով ոչ միայն այգիներն էին կանաչ պահում, նաև փողոցները պարտադիր ցողում էին` փոշուց մաքրելու, նաև հովացնելու համար: Այդ էր պատճառը, որ ամռան շոգ երեկոներին անգամ այս տարածաշրջանում հով էր լինում:

Արարատյան դաշտի բնակիչները հիշում են, որ տարիներ առաջ ինչ առատ ոռոգման ջուր կար առուներում, իսկ թե ի՞նչ եղավ այդ ջուրը, կամ ո՞ւր է հոսում՝ ոչ ոք պատասխան չունի, անգամ պատկան կառույցը:

Այս ամենի արդյունքում այգիները չորացել են, մարդիկ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, տարածաշրջանում կլիման կտրուկ փոխվել է. տարածաշրջանին սպառնում է անապատացումը:

Իհարկե, խնդրի լուծում կա, ոռոգման ջուր տալ տարածաշրջանին և ոչ թե սպառնալ չեք վճարում, ջուր չենք տալիս, քանի որ այս դեպքում խոսքը գնում է ոչ թե նեղ անձնական հաշիվները, այլ բերրի դաշտը անապատի վերածելու մասին, խիստ նվազեցնել ձկնաբուծարանների աշխատանքը:

Այս երկու խնդիրը լուծելու դեպքում, ի դեպ, մարդկային գործոնով պայմանավորված խնդիր, հնարավոր կլինի կանգնեցնել Արարատյան դաշտում անապատացման ընթացքը:

Եվ քանի որ և՛ ոռոգման ջուրը, և ՛ձկնաբուծարանների սեփականատարերը որոշում են տարածաշրջանի ջրային քաղաքականությունը՝ խնդիրը չի լուծվի:

Մարդկային ագահությունը, երկրի այս հատվածի նկատմամբ կատարյալ անտարբերությունը Արարատյան դաշտին հասցրել են էկոլոգիական և գյուղատնտեսական հոգեվարքի, իսկ թե այդ հոգեվարքը ինչքան կտևի` այդքան ժամանակ տարածաշրջանում բնակչություն կլինի, իսկ հոգեվարքից հետո ամեն ինչ կավարտվի…

Երկիրը կարող է հպարտանալ անապատի գոյությամբ:

NEWSPRESS.am