«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Արխիվ

ԱՄՆ-ն կատարեց իր ձիով քայլը. Հոգլանդի հայտարարությունը փոխկապակցված էր Պուտին-Սարգսյան հանդիպման հետ. Աշոտ Գրիգորյան

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, «Եվրոպական հայկական միությունների ֆորում»-ն ի՞նչպես է գնահատում  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ ԱՄՆ-ի կողմից արված հայտարարությունները:

-Մենք սպասում էինք, որ ամառը թեժ է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ կապված, մասնավորապես արցախյան հարցի շուրջ. զարմանալիորեն շեշտադրումը կատարվեց ամառվա վերջին շաբաթվա օրերին:

Այն, որ Հոգլանդի հայտարարությունը փոխկապակցված էր Պուտին-Սարգսյան հանդիպման հետ` ակնհայտ է: Փաստորեն ԱՄՆ-ն կատարեց իր ձիով քայլը և փորձում է առավելագույնի հասցնել Հարավային Կովկասում լարվածությունը: Ինչպես ասում են` պղտոր ջրում ձուկ որսալու միտումով:

Հոգլանդի հայտարարության մեջ ոչ մի նորություն չկար և ջրի երես բերեց ՀՀ նախագահի բացառիկ թույլ դիրք ունենալու փաստը, որի շուրջ անընդհատ բարձրաձայնում են ՀՀ-ում և Սփյուռքում:

-Կարծում եք Հայաստանը կգնա փոխզիջումների:

-Մեր կարծիքով այս ոչ կոմպրոմիսային տարբերակը դրվում է բանակցությունների սեղանին` միտումով, որ Հայաստանը կառաջարկի իր փոխզիջումային տարբերակը, որն ամեն դեպքում կհանդիսանա Հայաստանի խայտառակ պարտությունը: Ասենք, կարելի է առաջարկել, որ տարածքների հանձնման դիմաց ոչ թե լինի Արցախի միջանկյալ կարգավիճակ տալու քայլը, այլ ենթադրենք ևս մեկ անգամ հանրաքվե անցկացվի, և կամ փախստականների վերադարձի հարցը հայկական կողմը կարող է շահարկել և պահանջել, որ հայ փախստակնները ևս վերադառնան իրենց բնօրրանը:

Այո, դրանով գործընկերների խաղաթղթերը մենք կարող ենք ժամանակավորապես խառնել, սակայն պետք է նաև հասկանալ, որ մեր բոլոր հակաքայլերը հաշվարկել են նաև դրսում` խաղի մասնակիցները և հնարավոր է նրանց կողմից պահանջների կոշտացում: Նման իրավիճակից դուրս գալու համար, մենք պետք է ունենայինք լեգիտիմ նախագահ և լեգիտիմ իշխանություններ, որոնց մեջքին կկանգներ ողջ աշխարհասփյուռ հայությունը, ներառյալը Հայաստանի ժողովուրդը:

Սակայն տվյալ իրավիճակում Սերժ Սարգսյանի վիճակը աննախանձելի է և նրա կողմից հնչեցվելիք ցանկացած փոխզիջումային տարբերակ սվիններով է ընդունվելու հայության կողմից:

Ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը շարունակելու է իր ներքին քաղաքական անփառունակ պայքարը և անլուծելի ճգնաժամի առջև է կանգենցնելու երկիրը:

-Իսկ ի՞նչպես եք գնահատում Պուտին-Սարգսյան հանդիպումը: 

Շատ հետաքրրական է, որ Պուտին-Ալիև հանդիպմանն անմիջապես հաջորդեց Պուտին-Սարգսյան հանդիպումը: Ի՞նչ շահերը է հետապնդում Ռուսաստանը, որը բազմաքայլ կոմբինացիաներով փորձելու է լուծել իր համար կարևրագույն կենաական խնդիրը. այն է` կարողանալ պահել Հարավային Կովկասում ստատուս-քվոն և չեզոքացնել ուկրաինականին համանմա Հարավային Կովկասում անկայուն իրավիճակ ստեղծոլու ԱՄՆ-ի ջանքերը:

-ԵԱՏՄ-ն Թուրքիայի և Ադրբեջանի առնչությամբ ծրագրեր ունի, դրան ի՞նչպես եք վերաբերում:

Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, Թուրքիայի կողմից տարվում է իրեն հատուկ խաբեբայության նոտաներ ընդգրկող դիվանագիտությունը, որի շնորհիվ Թուրքիան փորձելու է դիվիդենտներ շահել Եվրոմիությունից, քանզի նրանց հարաբերությունները հասել են վտանգավորության մակարդակի: Ավելի ծանր է Ադրբեջանի վիճակը, որը գտնվում է երկու քարի արանքում, կարծում եմ Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին բաց տեքստով պետք է հայտարարած լինի, որ Թուրքիայի նկատմամբ չկա վստահություն և պահանջի Սարգսյանից ամեն տեսակ զիջումներ, նկատի ունենալով, որ միևնույնն է Թուրքիան այդ զիջումներից չի կարող օգտվել: Խոսքը հայ-թուրքական անփառունակ արձանագրութունների շրջանակներում այն ստորագրելու պահանջն է, նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավվումը, որից Հայաստանը միայն կարող է վնասել: Իհարկե, նաև պահանջվելու է Ադրբեջանից «խելամիտ» զիջումներ կատարել, որը նույնպես մեզ համար լինելու է անշահավետ և կործանարար:

Եվ ընդհանուր առմամբ, չնայած, ողջ ճակատներում ընթանում է պայքար Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն դիվանագիտական խողովականերով հավանական է, որ նրանք որոշ համընթաց քայլեր նախատեսել են, որը լինելու է Հայաստանի շահերին խիստ դեմ: Ահա այս անորոշությունների մեջ, երբ որ երկրին սպառնում է ներքին քաղաքական պայքարի թեժացում և նաև հնարավոր «Սասնա Ծռեր- 2», այս վիճակում Սերժ Սարգսյանը նախատեսում է հավաքել սփյուռքի և Հայաստանի իշխանամետ տարրերին` Հայաստան-Սփյուռք համաժողովում և փորձելու է իրականացնել իր «համահայկական հանրային խորհուրդ» ստեղծելու անփառունակ ծրագիրը:

Ինչո՞ւ անփառունակ, քանզի աշխարհասփյուռ հայությունն, ըստ էության, 90 տոկոսով ունի այլ կարծիք Սփյուռքի հետ համագործակցության շուրջ, որը կտրուկ տարբերվում է իրականացվող լուծումից: Այստեղ ամբողջովին երկրորդական է դառնում նաև իշխանական կոալիցիայի անդամ դարձած ՀՅԴ կամ ՀՅԴ-ի հայաստանյան մասնաճյուղի գործոնը և իր կտրուկ խոսքը պատրաստ է ասելու ՀՅԴ-ի խոշորագույն և կարևորագույն հատվածը` արտերկրի ՀՅԴ-ն:

-Պատրաստվո՞ւմ է արդյոք ԵՀՄՖ-ն արձագանքել իրավիճակին և ինչպես:

ԵՀՄՖ-ը չափազանց ինտենսիվ աշխատանքներ է տանում և արձագանքելու է իրավիճակին` բոլորին հայտնի մեր ծրագրերի իրականցման ուղով: Մենք պահանջում ենք երկրի տնտեսության հզորացում նախ արդյունաբերության վերականգնում մեր կողմից նախատեսված ներդրումային ծրագրերի շրջանակներում. առաջինը կենտրոնանալու ենք քիմիական արդյունաբերության և մասնավորապես Նաիրիտի վերականգնման խնդրի վրա: Զուգահեռաբար մենք կշարունակենք մեր պայքարը Հայաստանում գործող ոչ լեգիտիմ իշխանության դեմ, պահանջելով սրընթաց իշխանափոխություն: Անկասկած, շատ հզոր պայքար ենք նախատեսում հատկապես Եվրոպայում և Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ երկրի շահերին համապատասխան քայլեր կատարելու և զուգահեռաբար երկրի ներսում ընթացող գործընթացներին կարգավորման շուրջ:

NEWSPRESS.am