Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Հժ». ԱԻ և բնապահպանության նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են

«Խոսրովի արգելոցի և Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման և հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր կտա և այլն:

Այսօր հրդեհից և վարչապետի արձակուրդից հետո կառավարության առաջին նիստն էր, բայց այդպես էլ որևէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք: Կառավարության նիստի ողջ ընթացքում հրդեհների թեման առհասարակ չշոշափվեց: Ոչ հարց, ոչ պատասխան, ոչ զեկույց: Ոչ մի բառ: Սա նորմալ չէ, որովհետև հապա որտե՞ղ, եթե ոչ կառավարության նիստում պետք է քննարկվեին բացերը, թերությունները, հնչեին վերականգնողական աշխատանքների ուղղություններն ու ժամկետները:

Մի քանի օր առաջ «բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»:

Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել: Կյանքը ցույց տվեց, որ նա նույնիսկ չկարողացավ նրանց թույլ և ուժեղ կողմերը վերլուծելու հանձնարարական տալ:

Եվ ընդհանրապես, այդ թեմայով հանձնարարականներ առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանն է տալիս, որի մոտ մի քանի խորհրդակցություններ եղան:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օրեր առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հստակ ձևակերպեց իրավիճակը: «Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և, բնականաբար, որևէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին՝ քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության և հանրապետության նախագահի որոշումների հիման վրա և, բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Սա նշանակում էր նաև, որ վարչապետն էլ չի կարող իրեն պաշտոնանկ անել, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի որոշմամբ:

Կառավարության նիստի բացը լրացնելու համար նախարարներն անմիջապես հետո համատեղ ասուլիս տվեցին, բացատրություններ ներկայացրին: Ասուլիսում նույնիսկ հուզիչ հայտարարություններ եղան, օրինակ, որ հրդեհից հետո Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը դարձել են մարտական ընկերներ: Այդ օրերին հանրությունը դրանում համոզվելու առիթներ շատ ունեցավ, որովհետև լրատվական թողարկումներում երկու նախարարները քափ ու քրտինքի մեջ, ուս ուսի պայքարում էին հրդեհի դեմ:

«Ֆեյսբուքում» նույնիսկ տվյալներ էին հայտնվում, թե օրական քանի կիլոմետր են նրանք ոտքով անցնում: Մինչդեռ այդքան քայլելու կարիք չէին ունենա, եթե, ասենք, արգելոցի տարածք ժամանակին մուտք գործած լինեին բարձր տեխնոլոգիաները կամ հասարակ բջջային կապը:

Բայց մի հարց է խիստ անհանգստացնում: Անպայման պետք է աղետնե՞ր լինեն տեղից շարժվելու համար: Պետական գերատեսչությունները և դրանցում աշխատող պրոֆեսիոնալները նրա համար չե՞ն, որ կանխատեսեն հարվածների ուղղությունները, դրանք կանխեն կամ նվազագույն կորուստներով դիմակայելու պայմաններ ստեղծեն:

Պետք չէր սպասել ապրիլյան պատերազմին, որպեսզի դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագիծն անճանաչելիորեն փոխվեր: Պետք չէր սպասել հրդեհին, որպեսզի դարերի պատմություն ունեցող եզակի արգելոցում Wi-Fi տեղադրեին: Հիմա քաղաքապետարանը չպետք է սպասի, որ գերծանրաբեռնված, անսարք ու հնամաշ երթուղայինների շահագործման հետևանքով աղետ տեղի ունենա, մարդկային զոհեր լինեն, որպեսզի դրանք շահագործումից հանվեն և նոր տրանսպորտային հակակարգի ներդրման՝ արդեն տարիներ ձգձգվող գործընթացը ամիսների ընթացքում կյանքի կոչվեն: Պետք չէ սպասել երաշտի՝ ոռոգման խնդիրը լուծելու համար: Պետք չէ սպասել ատոմակայանի վթարի և պոստֆակտում լուծել խնդիրները:

Իհարկե, որևէ աղետից հետո պատասխանատու որևէ պաշտոնյա իր շքեղ աշխատասենյակից և ծառայողական մեքենայից չի զրկվի, բայց պետությանը, քաղաքացիները կարող են անդառնալի կորուստներ ունենա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: