«Առավոտ». Դիպլոմի մոդան անվերադարձ անցե՞լ է
«Եթե մի քանի տարի առաջ մեզ ասեին, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակն ավելի քիչ է, քան՝ բարձրագույն կրթության համար հատկացված տեղերը, դժվար թե հավատայինք: Հիմա ոչ միայն հավատում ենք, այլև դրա ականատեսն ենք: Այդ իմաստով հատկապես այս տարին էր ռեկորդային: Բարձրագույն կրթության համար հատկացված հարյուրավոր տեղեր թափուր մնացին:
Այս փաստը միանշանակ նշանակում է, որ դիմորդների ու բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը մեզանում նվազել է, ընդ որում՝ շեշտակի ու կտրուկ: Կարելի էր կարծել, որ մեզանում բարձրագույն կրթության ու դիպլոմի մոդան անվերադարձ անցել է, և մենք էլ մեծ հաճույքով այդպես կկարծեինք, եթե իսկապես այդպես լիներ: Բայց իրականում այդպիսի բան չկա: Առաջվա պես էլի բարձրագույն կրթության դիպլոմը մեր երիտասարդների համար լավագույն կարիերայի հիմնական ու կարևորագույն միջոց է, իսկ աղջիկներից շատերի համար՝ նաև օժիտի պես բան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: