«Իրավունք». Կառավարությունը հակահրդեհային սարքավորումներ ձեռք կբերի Ճապոնիայից
Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված ՀՀ և Ճապոնիայի կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկության համաձայնություն տալու հարցը։
«Իրավունք»-ը մեկնաբանել է. «Առաջին հայացքից թվում է, թե մեր ամենասրտացավ բարեկամը ճապոնացիները դուրս եկան, որոնք տեսնելով ԱԻՆ-ում մեր անմխիթար վիճակը և սարքավորումների պակասը՝ որոշեցին ձեռք մեկնել ու հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագիր առաջարկել։ Սակայն, ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը, նրանք ՝ թաց տեղ պառկող չեն։
Կառավարության օրակարգում ընդգրկված մեկ այլ որոշման նախագծի համաձայն՝ գործադիրը հավանություն կտա Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից ազատելուն, ընդ որում՝ բավական հրատապ՝ հենց սեպտեմբերի 6-ից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: