Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ. Տիգրան Բալայան
Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը:
Twitter-ի իր էջում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ:
Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: