Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«ՀԺ». Ինչո՞ւ են ԱՄՆ-ն և ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը. կրկին ընտրության առջև

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում աղմկոտ հայտարարություն արեց: «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասաց նա:

Սույն միտքը դեսպանն արտահայտեց ի պատասխան հարցի, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Ըստ դեսպանի, Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, և ԱՄՆ-ն երբեք նպատակ չի ունեցել լավ հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ ի հաշիվ այլ երկրների, բայց փաստորեն միևնույն ժամանակ ցանկանում է վստահ լինել, որ ՀՀ-ն կարողանում է ինքնիշխան որոշումներ կայացնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին սույն դիվանագիտական պատասխանն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:

Եվ առհասարակ պարզ չէ, թե ինչու է դեսպանն այս պահին այդպիսի հայտարարություն անում: Ի՞նչ է նշանակում՝ համոզված լինել, որ «Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում»: Եթե խոսքը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանն մասին է, ապա դա արդեն կայացած փաստ է, և նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՄՆ-ն համոզվի՝ այդ որոշումը ինքնուրույն է կայացվում, թե որևէ մեկի ճնշման տակ:

Ի՞նչ տնտեսական, քաղաքական մոդելի ընտրության մասին է խոսում դեսպանը: Արդյոք Հայաստանն այդպիսի ընտրության առաջ է այժմ: Փաստորեն՝ այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեսպանը այդ մասին չէր հիշատակի:

Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը: Դեսպանի հայտարարությունից երկու օր առաջ Սոչիում Սերժ Սարգսյանին ողջունելիս ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Հարգելի Սերժ Ազատի, այս տարի լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են»:

Իսկ մարտին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել էր. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»:

ԱՄՆ-ն և ՌԴ-ն փաստորեն լուրջ մրցակցության մեջ են, թե ով է ավելի մտահոգ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում: Բայց քանի որ նման մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, միջազգային հարաբերություններում երբեք որևէ երկիր մեկ այլ երկրի ինքնիշխանության հարցով չի տառապում, պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը, և ինչո՞ւ են «պատերազմական» վիճակում գտնվող ԱՄՆ-ն և ՌԴ-ն քաշքշում Հայաստանի ինքնիշխանությունը:

Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ոչինչ չի սպառնում այդ համաձայնագրին, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կրկին տնտեսական, քաղաքական մոդելի ընտության առաջ է: Օրեր առաջ «Բազեների» հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասաց, որ 2013-ին, երբ ՀՀ-ն բանակցում էր ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ, ԵՄ-ից փոխանցել են, որ ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խոչընդոտ է ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար:

Թե ինչ եղավ 2013-ին, բոլորին է հայտնի: Այնուհետու մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, որն էլ պետք է կնքվի նոյեմբերին: Բայց փաստորեն Արևմուտքի համար Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կրկին խոչընդոտ է, և կրկին առաջարկվում է ընտրություն կատարել այս երկու քաղաքական- տնտեսական մոդելների միջև:

Արևմուտքի մեր բարեկամները, սակայն, հասկանում են, որ Հայաստանը բացի համամարդկային բարձր արժեքներից և ժողովրդավար աշխարհին մաս կազմելու հաճույքից, այլ ակնկալիքներ էլ ունի. օրինակ՝ ԵՄ քաղաքական և տնտեսական մոդելն ընտելիս: Եվ այդ ակնկալիքները ոչ քաղաքական դաշտում են, ոչ տնտեսական: Դրանք ռազմական ոլորտից են:

ԱՄՆ դեսպանն իր խոսքում, իհարկե, բաց է թողել այդ մասը, սակայն խոսքն իրականում ոչ թե քաղաքական և տնտեսական մոդելների ընտրության մասին է, այլ ռազմաքաղաքական մոդելների: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ»,-ասում է դեսպանը և խոսում ռազմական ոլորտում ԱՄՆ-ից Հայաստանին ցուցաբերած տարբեր աջակցությունների մասին: Սակայն, որպեսզի Հայաստանն իր որոշումները կայացնի այնքան ինքնիշխան, որքան ԱՄՆ-ն կցանկար, այդ գործիքները պետք է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեք ունենան և մի քանի հազար տոննա կշիռ: Քանի դեռ նման գործիքներ չեն տրամադրվում, ավելորդ է Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սրտաճմլիկ ճառեր ասելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում