Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Երբ գալիս է սեպտեմբերը. Երևանի Րաֆֆու անվան դպրոցն 90 տարեկան է (լուսանկարներ)

Կապույտ փուչիկներ, նարնջագույն վզկապներ, ծաղիկներ ու միայն զվարթ դեմքեր. ահա այսպես Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում տրվեց 2017-2018 թթ-ի ուսումնական տարվա մեկնարկը:

Դպրոցականներին ուսումնական տարվա առիթով շնորհավորեց տնօրեն Նունե Ղազարյանը՝ իր բարեմաղթանքները հղելով աշակերտներին և ուսուցիչներին:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ունենաք բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դպրոց: Ձեզ մնում է միայն լավ սովորել ու բարձր պահել մեր դպրոցի պատիվը»,- իր խոսքում նշեց տնօրենը:

hgjkgul angelina erexaner Angel

Հատկանշական է, որ դպրոցն արդեն դիմավորում է 90-րդ սեպտեմբերը: Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում կրթօջախը հասցրել է բարի համբավ ձեռք բերել՝ իր մանկավարժական անձնակազմով ու իր տված շրջանավարտներով, ովքեր տարբեր ոլորտներում բարձր են պահում իրենց դպրոցի անունը:

Հոբելյանական այս օրն էլ րաֆֆիականները դիմավորեցին մեծ շուքով: Միջոցառումն սկսվեց Հայաստանի դրոշի մուտքով:

Աշակերտներն իրենց վրա ևս կրում էին հայկական եռագույնը: Նարնջագույնը՝ որպես վզկապ, կապույտը՝ գոտի և կարմիրն իրենց ձեռքին ծածանելով նրանք մտան դպրոցի բակ: Րաֆֆիականները, դպրոցի ղեկավարության օգնությամբ ֆլեշմոբ էին նախաձեռնել, այնպես որ նրանց կանգնած դիրքի դասավորվածությամբ երևում էր Րաֆֆի բառը:

drosh

fleshmob puchikner

Ֆլեշմոբին հետևեց առաջին դասարանցիների մուտքը: Նրանք հեքիաթային աշխարհից հայտնվեցին դպրոցում, որը ներկայացվեց գեղեցիկ պարային համարի տեսքով:

paarrr parseptember septemberi mekHakobyanarajin dasaranciner

Առաջին դասարանցիներին հանձնեցին գիտելիքի ոսկե բանալին: Փոքրիկները խոստացան լինել արժանի զավակը հայ ազգի և բարձր պահել դպրոցի պատիվը:

banali dneluny banali

Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ընթացքում դպրոցի ղեկավարության կողմից խրախուսական պատվոգրեր հանձնվեցին բոլոր այն աշակերտներին, ովքեր դրսևորվելով տարբեր ոլորտներում, բարձր արդյունքներ են գրանցել: Պատվոգրեր հանձնվեցին նաև դպրոցի լավագույն ճանաչված աշակերտին ու աշակերտուհուն:

pargev 1

patvogir

Mareta

Առաջին դասարանցիները ևս ունեին նվերներ: Նրանք ստացան Րաֆֆու պատկերով կրծքանշաններ, որոնք պետք է կրեն ուսումնառության ողջ ընթացքում:

raffi

Իսկ արդեն տնօրենի աշխատասենյակում երեխաներին սպասում էին այլ նվերներ: Տնօրենը հորդորեց բոլորին լավ սովորել և լինել առաջադեմ: Ծնողները շնորհակալություն հայտնեցին Նունե Ղազարյանին ջերմ ընդունելության համար:

xazaryan111tnoren erexanerxazaryan 1nverner september

Տնօրենի աշխատասենյակից հետո առաջին դասարանցիներին սպասում էր գեղեցիկ  ձևավորված դասասենյակը: Դասվար Շողիկ Աբրահամյանն աշակերտական սեղաններին էր դրել գեղեցիկ փաթեթավորված այբեննարաններն ու մյուս դասագրքերը, որոնց կողքին գրված էր աշակերտներից յուրաքանչյուրի անունը:

Առաջին ուսուցչուհին նաև պատրաստել էր տնակ, որի բնակիչները դարձան հենց իրենք՝ երեխաները: Նրանք իրենց լուսանկարները դրեցին տնակի պատուհաններից յուրաքանչյուրում:

arajin dasaran

Abrahamyannnnnnarajin dasaran raffiaybenarantnak

Փոքրիկներին իրենց այցով անակնկալ մատուցեցին նաև ավագ ընկերները: Նրանք առաջին դասարանցիներին հորդորեցին լինել ուսման մեջ առաջադեմ և նվիրեցին նրանց հեքիաթի գրքեր:

nverraffu dprocgirq

Կարևորելով ուսուման մեջ առաջադիմությունը՝ դասվար Շողիկ Աբրահամյանը նշեց նաև, որ լավ սովորելուց բացի պետք է լավ մարդ լինել: Դպրոցի առաջ այսօր հենց այդ առաքելությունն է դրված՝ կերտել հայ ազգին արժանի ապագա քաղաքացի:

caxik

Արմինե Մկրտումյան