Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Դատապարտյալը ՔԿՀ աշխատակցի միջոցով հեռախոսներ է վաճառել ՔԿՀ-ում պատիժ կրող անձանց. ՀՔԾ

Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար անձին:

Այսպես, 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է իր համար քրեակատարողական հիմնարկ ներկրել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ: ՔԿՀ-ի աշխատակիցն էլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ընդառաջել է դատապարտյալի խնդրանքին և հիշյալ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանից կաշառք պահանջել:

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի հետ կաշառքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ա. Մամիկոնյանը ԱՄՆ-ում բնակվող իր հորը խնդրել է բանկային փոխանցման եղանակով Կ. Պետրոսյանի մատնանշած անձի անվամբ ուղարկել 121.177 ՀՀ դրամին համարժեք 250 ԱՄՆ դոլար: Արդյունքում, որպես կաշառք ստացած գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցը ձեռք է բերել և Ա. Մամիկոնյանին փոխանցել երկու բջջային հեռախոս: Դատապարտյալն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է ՔԿՀ-ում պատիժ կրող այլ անձանց:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՔԿՀ-ի աշխատակիցը նաև պաշտոնեական կեղծիք է կատարել: Մասնավորապես, տեղեկանալով, որ դատապարտյալ Ա. Մամիկոնյանի մոտ խուզարկությամբ բջջային հեռախոս է հայտնաբերվել, Կ. Պետրոսյանը վերջինիս հետ մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով կեղծ տեղեկանք է կազմել, թե հիշյալ հեռախոսը հանձնել է Ա. Մամիկոնյանի հարազատներին, մինչդեռ իրականում ետ է վերադարձրել նրան:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակից Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ կաշառք տալու համար դատապարտյալ ԱրմենՄամիկոնյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: