Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն

Մինսկի խումբը լռում է, Բաքուն՝ լկտիանում. քաղաքագետ

Օգոստոսի 31-ին Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել այն իրականացնողների ուղղությամբ, որոնց մեջ է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ազերիների կողմից խմբին գնդակոծելու մասին տեղեկությունը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները:

Դեպքը տեղի էր ունեցել ցերեկը և շատերը սպասում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ,որում կոնկրետ կնշի, թե որ կողմն է խախտել զինադադարը, սակայն եռանախագահները մինչև հիմա ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել: Բաքվի սադրանքին դեռ չի արձագանքել նաև Կասպրշիկը: Շատերի համար զարմանալի է այս լռությունը, սակայն զարմանալ պետք չէ: Նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերի միջև իրավահավասարություն պահպանելու փորձերի հետևանքով է այսպես լկտիացել Բաքուն: Լկտիացել է այն աստիճանի,որ արդեն կրակում են ազերիներին ակամայից պաշտպանող և ազերիների հանցանքները թաքցնողների վրա:

Վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը մեկ անգամ են հասցեական մեղադրանքով հանդես եկել, այն էլ Բաքվի թույլ տրված կոպիտ սխալի պատճառով, երբ հենց վերջինս էր ապացույց ներկայացրել, որ հենց ինքն է խախտել զինադադարը (վնասել էին հայերի զինվորական տեխնիկան): Ազերիների կողմից զինադադարի խախտման հազարավոր դեպքերը ուշադրության չեն արժանանաում Փարիզի, Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից: Դրա հետևանքներից մեկն օգոստոսի 31-ին տեղի ունեցած դեպքն է:

Մինչև հիմա երեք մայրաքաղաքներում մտածում են տարածվելիք տեքստի բովանդակության վրա, եթե իհարկե ընդհանրապես Մինսկի խումբը որևէ հայտարարությամբ հանդես գա: Միմյանց հետ քննարկում են՝ արդյո՞ք մեղադրեն Ալիևին զինադադարը խախտելու մեջ, թե՞ կրկին հանդես գան լղոզված և անհասցե հայտարարությամբ, որ չվիրավորեն Բաքվին:

Կասպրշիկից բացի լռում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրանք չէին կարող տարածել հայաստանյան ԶԼՄ-ների տեղեկությունը: Նրանք էլ սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որ համապատասխան ձևով արձագանքեն: Միևնույն ժամանակ զարմանալի է մերոնց ավելի բարձր մակարդակով չարձագանքելը: ԱԳՆ և ՊՆ մամլո քարտուղաների մակարդակով հայտարարություն տարածելը շատ լավ է, բայց նաև շատ քիչ է: Երևի Երևանին էլ երեք մայրաքաղաքներից խորհուրդ տվել “թայմ աութ” վերցնել, որը մեզ համար ձեռնտու չէ:

Հայաստանյան համապատասխան գերատեսչություններն աղմուկ պետք է բարձրացնեին՝ ստիպելով Մինսկի խմբին ավելի արագ արձագանքել:

Հ.Գ. Հուսամ, հաջորդ անգամ, երբ կանցկացվի մոնիթորինգ և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները կլինեն հայ-ադրբեջանական սահմանին և ադրբեջանցիները կրկին կխախտեն զինադադարը, Բաքվի “չարաճճիությունները” չնկատող Կասպրշիկը կվիրավորվի: Տեսնես այդ ժամանա՞կ էլ Մինսկի խումբն այսպես երկար կմտածի արձագանքի տեքստի վրա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ: