Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Պեկին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին:
Հայաստանի ՊՆ-ին հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: