Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վարչապետը որոշել է կերակրել վիշապին

«Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին»:

Այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

Իհարկե, լավ է, որ վերամշակող ընկերություններին լրացուցիչ հնարավորություններ են տրվում հողօգտագործողներին վճարելու համար, սակայն արդյոք դա օգնությո՞ւն է գյուղոլորտին, ինչպես ասում է վարչապետը:

Նախ վստահաբար կարող ենք ասել, որ նախորդ տարիներին վերամշակողները չէին վճարում բերքի դիմաց, քանի որ սովորել են «քցել» գյուղացուն: Եթե գործարանները հնարավորություններ չունեն, դրանք պարզապես չեն աշխատի, ոչ թե յուրաքանչյուր վերամշակող գործարանի սեփականատեր կհպարտանա բանկային սեփական միլիոններով:

Կառավարության այս ձևը պարզապես հնարավորություն է, որ գյուղացիներին վերամշակողները չխաբեն, և սա շատ խղճալի օգնություն է գյուղացուն, քանի որ խոշորին կերակրում են, որ մանրին կուլ չտա:

Իսկ ինչ վերաբերում է, թե ով է այսքան գործ անում գյուղոլորտի համար, նշենք, որ հենց գյուղոլորտի ներկայացուցիչներին պետք է հարցնել, թե ինչ է պետք անել, ոչ թե ամենաբարձր ամբիոնից խոսել նրանց փոխարեն և նրանց կարիքները ներկայացնել ծուռ հայելու մեջ:

Նախ հողօգտագործողները կներկայացնեն ոռոգման ջրի հարցը, որը, ինչպես արձանագրեցինք տարվա կտրվածքով, լուրջ խնդիր էր և է:

Նախ համայնքներ կան, որ օրերով, շաբաթներով ջուր չեն տալիս, գյուղեր կան, որոնք ենթարկվում են քաղաքական վայրիվերումների և հետևաբար ջուր չեն ստանում:

Ասում են՝ Արտաշատ և Վեդի ՋՕԸ պետ Արթուր Ղազարյանն իր ենթակայության տակ եղած համայնքներին ոռոգման ջուր է մատակարարում կամայականորեն: Աղբյուրների փոխանցմամբ՝ Գազի Հովոյի որդին այսօր վրեժ է լուծում այն համայնքներից, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել «Ծառուկյան դաշինքին»: Այդ համայնքները ամիսներով ոռոգման ջրի երես չեն տեսնում: Ոռոգման ջրի մատակարարման, և գնի հարցը ևս օրակարգային են և դեռևս անլուծելի:

Ոռոգման ջրի կարգավորումը հնարավորություն կտա ոլորտում աճ արձանագրել, քանի որ շատ հողատարածքներ չեն մշակվում հենց ոռոգման ջրի բացակայության հետևանքով: Իսկ վիշապին կերակրել, որ հողօգտագործող-արտադրողներին կուլ չտա, հաստատ գյուղոլորտի խնդիրներից առաջինը չէ, ինչպես հպարտանում էր վարչապետը, այլ վերջինը:

NEWSPRESS.am