Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Հարկավոր է ստիպել ՀՀ նախագահին կասեցնել երկիրը վերջնական կործանելու քայլերը. ԵՀՄՖ նախագահության կոչը

ԵՀՄՖ-ի նախագահությունը կոչով դիմել է արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին:

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունն արձագանքում է «EU-ASIA Business Finance Center» հոլդինգի դիմումին` կապված Հայաստանում տնտեսության զարգացման և արդյունաբերության վերականգման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Հոլդինգը, ինչպես հայտնի է, պատրաստել էր ֆինանսավորման մի հսկայական փաթեթ Հայաստանում քիմիական արդյունաբերության և տնտեսության վերականգնման համար:

Հոլդինգն այս գործի համար ներգրավել էր և Հայաստանի մասնագիտական խմբերին ու խոշոր մասնագետներին և ԵՄ-ի ու հարակից երկրների հայտնի ընկերություններին: Բացի քիմիական հսկա «Նաիրիտ» քիմկոմբինատի վերաթողարկումից, նախատեսված էր իրականացնել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը՝ ՀՀ-ն «Մետաքսե համաշխարհային ուղու» մեջ ներգրավելով, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքները, Իրան-ՀՀ-ԵՄ գազի արտահանումն ու այլ կենսական կարևոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում երկիրը կդառնար միջազգային բարձր վարկանիշ ունեցող պետություն:

Ծրագրի առաջին փուլը «Նաիրիտ» քիմկոմբինատի վերականգնումն էր, քանի որ հաշվված ամիսներ են մնում այդ արդյունաբերական հսկան մետաղի ջարդոնի վերածելու և թալանն ավարտելու պետական ծրագրի կատարման մեկնարկին: Կառավարությունը նախապես հայտնել էր «Նաիրիտ»-ի աշխատանքային խմբին, որ պատրաստ է բանակցել ներդողների հետ:  Չնայած Հոլդինգը երկու անգամ Երևան ուղարկեց իր պատվիրակություններին, արդյունքը մնաց նախկինը.

«Նաիրիտ»-ը վերականգնելուն դեմ է այսօրվա իշխանությունը: «Նաիրիտ»-ը չթողարկելու ՀՀ կառավարության պատճառաբանությունները կեղծ են ու անմիտ:

Վարչապետ Կ.Կարապետյանի հայտարարությունները՝ Հոլդինգը չունի ծրագիր (պարզվեց, որ ինքը տեղյակ չէր հիանալի պատրաստված մասնագիտական բարձր մակարդակի ծրագրին), Հոլդինգը չի նախատեսել էներգակիրների 5-10 տարվա գնի փոփոխությունները (վարչապետի կողմից սա անտրամաբանական, բացառիկ անմիտ և անտեղյակ հայտարարություն էր՝ կատարված ԱԺ-ում) հերքվեցին մասնագետների կողմից և որակվեցին որպես ոչ կոմպետենտ կարծիք:

Վերջում կառավարության ներկայացուցիչը, մերժելով իր հաշվին աուդիտ կատարելու Հոլդինգի առաջարկը, ներկայացնում է զավեշտալի պատճառաբանություն՝ նշելով, որ «Հոլդինգի գրանցման հասցեն չի համընկնում նրա փոստային հասցեի հետ», և կամ «Հոլդինգի ֆինանսական աուդիտը բավարար չէ» (չնայած Հոլդինգը ներկայացրել է իր ներդրողների ֆին. հաշվեկշիռները, որոնք տասնապատիկ գերազանցել են ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալները), ինչպես նաև այլ մտացածին և անհիմն փաստարկներ:

ԵՀՄՖ-ի նախագահությունը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հայտարարում է, որ ՀՀ կառավարության այսօրվա քայլերը հաստատում են, որ երկրում ստեղծված կոռուպցիայի ու համատարած թալանի պայմաններում երկրի փրկության համար խիստ անհրաժեշտ ներդրումներ կատարելն անհարին է:

«Նաիրիտ» ՔԿ-ի վերականգման խնդիրը դեռևս արդիական է, սակայն իշխանության ղեկավարների կողմից իրականացված մի քանի միլիոն դոլարի գողության փաստը թաքցնելու ցանկությունը բացառում է, որ կոմբինատը կվերաբացվի:

Հայաստանում լուրջ ներդրումներ չիրականացնելու դեպքում երկիրը կորցնում է իր երբեմնի հզոր արտադրությունները և դառնում տարածաշրջանի ամենաթույլ ու ապագա չունեցող պետությունը՝ դառնալով կցորդ այլ երկրներին:

Հաշվի առնելով տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական վիճակը՝ ԵՀՄՖ-ն փաստում է անվտանգության երաշխիքների բացառիկ բացակայությունը երկրում: Չկա անկախություն և չկա անվտանգություն առանց հզոր արդյունաբերության և տնտեսության:

ԵՀՄՖի նախագահությունը դիմում է ողջ արտերկրի հայությանը կոչով. համախմբվենք և բոյկոտենք ՀՀ իշխանությունների, Սփյուռքի նախարարության և նրանց արբանյակ սփյուռքի գործիչների նախաձեռնությունները՝ կապված արտերկրի հայությանը երկիրը պահող «բանկոմատ» օգտագործելու հետ:

Ներդրողներին վանելու արդյունքում բոլոր գործարարները փախան երկրից, քանի որ համոզվեցին, որ առանց սեփական շահի ոչ մի նախարար կամ պաշտոնյա ոչ մի քայլ չի կատարում: Այդ նկրտումները կոտրեցին սփյուռքահայության հավատը երկրի նկատմամբ, և առաջին անգամ սեպ խրվեց հայության մեջ:

Բոյկոտենք երկիրը թալանելու համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք նպաստում են իշխանավորների կողմից կոռուպցիան զարգացնելուն:

Հարկավոր է ստիպել երկրի նախագահին հրաժարվել իրականացվող կեղծ արժեքների գովաբանման պրակտիկայից և երկիրը կործանող հռետորաբանությունից, ու կասեցնել մեր երկիրը վերջնական կործանելու քայլերը:

Դիմում ենք ՀՀ և արտերկրում գործող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպություններին ու գործիչներին՝ հորդորելով պահանջելու պատասխան երկրի նախագահից տնտեսության մեջ թալանը զարգացնելու և կոռուպցիան
անսահման մեծ ծավալների հասցնելու հարցում: Առանց այս խնդիրների բարձրացման և լուծման, անհնարին է իրականացնել ներդրումներ Հայաստանում, վարել երկրի տնտեսության վերականգման աշխատանքները և ապահովել երկրի անվտանգությունը»:

ԵՀՄՖ նախագահություն
04.09.2017
Բրատիսլավա, Սլովակիա