Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Արխիվ

Քաղաքապետարանում փորձում են շրջանցել սահմանված նորմերը. Անահիտ Բախշյանը՝ ծնողների բողոքներին ի պատասխան

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը պահանջում է անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա որոշ անօրինական քայլերին:

ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում:

1. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, նշանակում է համայնքի պարտավորությունն է ապահովել այդ իրավունքի իրականացումը:

2. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) կետով նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ է մտնում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ) կետով՝ նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որը նշանակում է 0-6 տարեկան երեխաների հերթագրում՝ ըստ մանկապարտեզների:

3.«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագրերով:

4. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախադպրոցական տարիքը սահմանվում է. «2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝ ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան. բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան. գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

5. Օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք, որը նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե հերթը հասնել է:

Այսպիսով, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է երեխային մանկապարտեզ չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ:

Հավելեմ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»։

Այնպես որ, Երևանի մանկապարտեզներում երեխաների հաշվառման, հերթագրման և ընդունելության գործընթացում առկա անհիմն որոշումների վերանայման և օպտիմալացված դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկման առաջարկով դիմել եմ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով հրավիրել հանձնաժողովի նիստ, որին Երևանի Ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն, կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը»: