Հայուհի Դիանա Շալժիյանի գեղեցիկ ելույթը՝ ռուսական «Голос»-ում. «Spain» (տեսանյութ)
Ռուսական «Голос-6» նախագծի «կույր լսումներ» փուլին մասնակցել է հայուհի Դիանա Շալժիյանը: Դիանան 26 տարեկան է, Կրասնոդարի երկրամասից: Նախագծում նա կատարել է «Spain» երգը:
Իր գեղեցիկ կատարմամբ Դիանան ստիպել է պտտվել ժյուրիի երեք անդամին՝ Գրադսկիին, Ագուտինին և Բիլանին: Ժյուրիի 4-րդ՝ չպտտված անդամը՝ Պելագեյան նույնպես նրա ելույթը 5+ է գնահատել:
Որպես իր մարզիչ՝ երգչուհին ընտրել է Լեոնիդ Ագուտինին: