Որևէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում. Արմեն Ռուստամյան
Հայաստանը պետք է բանակցելի լինի և խոցելի չլինի իր դիրքորոշումների մեջ: Այս մասին այսօր՝ «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Եթե դու ասում ես, որ ոչ մի բան չպետք է զիջես, ինչ այսօր ըստ էության անում է Ադրբեջանը, դառնում ես անբանակցելի կողմ, և, բնականաբար, քո բոլոր պահանջները դիտվում են հակատրամաբանական և բանակցություններին հակընթաց քայլեր։ Մենք այդ տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք։ Մեզ այս փուլում բավարարում է այն հայտարարությունը, որ որևէ զիջում չի կարող տեղի ունենալ Ղարաբաղի հարցում, քանի Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»,-իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը: