Երկրները պետք է ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը. Հրանտ Մարգարյան
Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում: Արցախի անկախության 26-ամյակին նվիրված խորհրդաժողին իր տեսակետն արտահայտեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա գնահատմամբ՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։
«Պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը։ Դա Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք»,- ասաց Հրանտ Մարգարյանը: