Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի միլիոնների գողը Ֆանտոմասն է

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման վրա ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար, կառուցվել է 31 կմ ճանապարհ: Մեկ կմ-ը արժեցել է մոտ 6 մլն դոլար:

Այս տարիներին «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինաշխատանքների ժամանակ Վերահսկիչ պալատը բացահայտել էր ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքներ, արհեստականորեն ուռճացված գներ:

Հետո պարզվեց, որ կապալառուներն էին վատ աշխատել, գումարներ էին անհետացել, և զարմանալի չէ, որ 1 կմ ճանապարհն արժեցել է մոտ 6 մլն դոլար:

Ի դեպ, հիշեցնենք, որ ճանապարհի շինարարությունն սկսվեց 3 տարի ուշացումով` 2012թ-ին, ինչի համար ՀՀ պետբյուջեից որպես տուգանք վճարվեց 300 հազար դոլար. սա՝ ի միջի այլոց: Իսկ թե ինչու ուշացավ շինաշխատանքների մեկնարկը, այդպես էլ չպարզաբանվեց:

Վերջին շրջանում էլ ակտիվացել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շուրջ խոսակցությունները:

Կարող ենք հավելել, որ նման իրավիճակները նախ պատահական չեն առաջանում. այն ձեռնտու է շինաշխատանքների հետևում գործող անձանց, մարդկանց պատահաբար չեն հեռացնում գործից, քանի որ դա էլ պատահական չի լինում, իսկ թե ինչո՞ւ որևէ անձ կամ անհատ պատասխան չի տալիս, այ այստեղ է ամենահետաքրքիր հատվածը: Որովհետև այն անձը կամ անձինք, ովքեր կանգնած են շուրջ 1 մլրդ դոլար արժողության ճանապարհի հետևում` անհասանելի են հայկական իրավապահ համակարգից, հակառակ դեպքում՝ գումար մսխողները, չարաշահողները, վստահություն չներշնչող կապալառուները, հայկական մոտիվացիաներով աշխատող արտասահմանյան կազմակերպություններն այս կամ այն կերպ պատասխան կտային:

Ի դեպ, հայկական մոտիվացիայով գործելաոճը ստիպում է մտածել նաև, որ այս մայրուղու շինարարության հետևում հայերն են, ոչ թե իսպանացիներ, ֆրանսիացիներ կամ չինացիներ:

Սովորաբար, նման դեպքերում, երբ չարաշահումներ կան, միշտ էլ որևէ անձի անուն շրջանառվում է, սակայն այս դեպքում` քար լռություն, ինչը ևս գալիս է հաստատելու, որ ոմանց համար օրենքը չի գործում:

Իհարկե, ժամանակ առաջ փորձում էին կուժն ու կուլան կոտրել Տրանսպորտի և կապի նախարարության գլխին, սակայն ակնհայտ էր, որ այս նախարարությունն այդքան երկար ձեռքեր չուներ, որ «Հյուսիս-Հարավի» բյուջեից միլիոններ գողանար և ջրից չոր դուրս գար, պարզապես փորձ էր արվում չարաշահումների համար հարմար քավության նոխազ գտնել, սակայն չկարողացան, ոչ թե չէին ցանկանում, այլ` չկարողացան, իսկ այժմ էլ որևէ նոխազ ման չեն գալիս. կույր ու խուլ են ձևանում:

Հայաստանում դեպք կար, երբ հաց էին գողացել և սոված գողին մի քանի տարով ազատազրկել էին, այս դեպքում միլիոններ են գողացել, երկիրը պարտքերի տակ կքում է, մարդկանց համար տրանսպորտային խնդիրներ են առաջացել, սակայն ոչ ոք պատասխան չի տալիս…

Իրոք որ, Հայաստանն ունիկալ երկիր է, անգամ գողությունն ու կողոպուտն է ունիկալ. գողոնը կա` չեն գտնում, գողն էլ` ընդհանրապես Ֆանտոմասն է:

NEWSPRESS.am