«ՀԺ». ԱԺ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի գործով կասկածվում է 75-ամյա մի կին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի 1-ին մասով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Մեր տեղեկություններով՝ սույն գործով կասկածվում է 75-ամյա մի կին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: