Հուրգադայում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին վերադարձել է Հայաստան
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է Հայաստան՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Հուրգադայի լողափերից մեկում դանակով զինված տղամարդը հուլիսի 14-ին հարձակվել էր հանգստացողների վրա: Տուժել էր վեց մարդ, այդ թվում ՀՀ երկու քաղաքացի, Ուկրաինայի երկու քաղաքացի զոհվել էր: