Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալն աճել է
2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24%-ով: Այս մասին հայտնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
2016-ի յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել 11 մլն 514.5 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ 14 մլն 283.5 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինն արդյունաբերության ոլորտում կազմել է 15%: