Մերձմոսկովյան շրջանում դեռահասը հարձակվել է ուսուցչի վրա և կրակ բացել դպրոցում (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային մուրճիկ: Դասաժամերից մեկի ընթացքում տղան մուրճիկով հարձակվել է ուսուցչուհու՝ իր դասղեկի վրա և կրակ բացել օդամղիչ ատրճանակից:
Ականատեսներից մեկը թվիթերյան իր էջում հրապարակել է տղայի լուսանկարը.
«Ահա այս տղան է ներխուժել դասարան և սկսկել ծեծի ենթարկել ուսուցչին: Նա օդում կրակել է, վախեցած աշակերտները սկսել են դուրս ցատկել պատուհաններից և ստացել են մարմնական վնասվածքներ»,- գրել է ականատեսը:

Դեռահասին ձերբակալել են: Նրա քայլի դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: