Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանն աղոթում է Արամայիս Գրիգորյանի համար

2000-ականներից հայ քաղաքական երկնակամարում Հովիկ Աբրահամյանն սկսեց կամաց-կամաց երևալ և հասավ հասարակ «մոշնիի» աշխատողից մինչև ԱԺ նախագահ և ՀՀ վարչապետ, սակայն այլևս նա տեղ չունի այնտեղ, որտեղ տարիներ ու ֆինանսներ է ներդրել:

2016-ից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսեցին վատանալ, նրա մերձավորներից շատերն սկսեցին կամաց-կամաց հեռանալ երկրից, ոմանք՝ Գերմանիա, ոմանք՝ Իսպանիա, ոմանք էլ՝ Ռուսաստան` Կրասնոդար:

Եվ ո՞վ շահեց Աբրահամյանի վերելքից` նրա մերձավորները, և ո՞վ շահեց Աբրահամյանի անկումից` դարձյալ նրա մերձավորները, քանի որ հենց նրանք, լինելով Արարատի մարզի պետական ապարատի տարբեր կառույցներում, կարողացան այս տարիներին դուրս պրծնել աղքատության ճիրաններից, հողատարածքներ գնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում, Իսպանիայում և ծանր ժամանակներում ուղղակի փախան երկրից, ինչպես և եղավ:

Աբրահամյանների մերձավորներից ոմանք արդեն Իսպանիայում և Ֆրանսիայում են, այնտեղ բնակարաններ և հողատարածքներ ունեն հենց Աբրահամյանի հովանավորչության շնորհիվ:

Ասում են անգամ, որ մերձավորներն ուղղակի փախան, որովհետև պետական համակարգում աշխատելու տարիներին, քանի որ մասնագետներ չէին ու միայն աղքատությունից դուրս գալու մասին էին մտածում, խարդախություններով էին զբաղված և այժմ ֆինանսական չարաշահումների կծիկ բացվում, որն, ըստ քաղաքական անհրաժեշտության, կառնչվի նաև Հովիկ Աբրահամյանին:

Իսկ Հովիկ Աբրահամյանը չշահեց. այլ բան է ընկնել սովորական աթոռից, այլ բան է ընկնել վարչապետական աթոռից:

Նա միանգամից կորցրեց և′ կապերը, և′ օբյեկտները, և′ եկամուտը նվազեց, և′ առևտրային աղբյուրները պակասեցին: Կարճ ասած՝ Արարատի մարզում գահընկեց եղավ:

Իհարկե, դեռ հայտնի չէ, թե այս ամենն ինչով կավարտվի, քանի որ նա Հովիկ Աբրահամյանն է, ով կարող է փոխել խաղի կանոնները, բայց արդյոք ունի՞ այդքան ներուժ և ցանկություն կրկին բարձրանալ մոխիրներից…

Փաստը մնում է փաստ, որ նա այժմ զգուշանում է Գազի Հովոյից, ով տեր ու տնօրեն է դարձել մարզում՝ Գրիգորյան եղբայրների հետ մեկտեղ:

Ասում են, որ նա ամեն ինչ անում է, որ Արամայիս Գրիգորյանը մնա մարզպետ, հակառակ դեպքում, եթե Գազի Հովոն իշխանություն ունենա, ապա Աբրահամյանների իզն ու թոզը չի մնա:

Իհարկե, այս ընթացքում Աբրահամյանները ՌԴ Կրասնոդարի երկրամասում հողատարածք են գնել` ջերմոցներ են հիմնել, ունեցվածքի մի մասը, ըստ տարբեր լուրերի, տեղափոխել են Գերմանիա:

Մարզում այժմ հարաբերական անդորր է, Գրիգորյանները զգուշանում են Աբրահամյաններից, սակայն ցույց են տալիս, թե մարզում ով է տեր ու տնօրենը, իսկ Գազի Հովոն սպասում է հարմար պահի, որ Աբրահամյանների հետ հին հաշիվները մաքրի:

NEWSPRESS.am