«Ժողովուրդ». «Համեստ» նախարարը. Լևոն Ալթունյանը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է:
Ալթունյանը, իհարկե, հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Ես կասեմ այսպես, առաջին կես տարին միգուցե մի քիչ ավել է աշխատանքը տևում՝ 9-ից 9-ը, այսօր թեթև գրաֆիկ է, աշխատանքը տևում է 9-ից 8-ը»:
Իսկ մեր հարցին, թե արդյոք վարչապետը կամ Սերժ Սարգսյանը գո՞հ են նրա աշխատանքից, նախարարը նշել է. «Կասեմ այսպես, ո՛չ նախատումներ եմ ստացել, ո՛չ պարգևներ: Երևի իմ գործունեությունը իրենց սպասելի ռենջում է գտնվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում